close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիների նյութական կորուստները՝ պատերազմի հետեւանքով․ վիճակագրական տվյալներ

Արցախ

15 Սեպտեմբերի 2021, 18:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիների նյութական կորուստները՝ պատերազմի հետեւանքով․ վիճակագրական տվյալներ

Արցախցի 986 ընտանիքի՝ պատերազմի հետեւանքով կորցրած տների արժեքը կազմել է 15․7  միլիարդ դրամ։ Արցախի Ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների բաժինը հարցում է անցկացրել Արցախի վերջին պատերազմի հետեւանքով տեղահանված 986 ընտանիքում, որոնցից 408-ը՝ քաղաքային բնակավայրերից, ցուցակագրել պրոբլեմները։

«Դժգոհություններ շատ ունեն այս մարդիկ․ նրանք մնացել են առանց տուն, դժգոհում են պատերազմի պարտության պատճառներից, մեր անկազմակերպվածությունից, ֆինանսական պայմաններից։ Հարցվածների մեծ մասը գոհ են պետության աջակցության ծրագրերից։  Տնային տնտեսությունների 51․6 տոկոսը մնացել է Արցախում, 48․4 տոկոսը տեղափոխվել է Հայաստան»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնեց Արցախի ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների եւ ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան տեղափոխված, Արցախի իրենց տունը կորցրած մարդիկ բնակություն են հաստատել հիմնականում քաղաքային բնակավայրերում։ Մի մասն էլ, ըստ Արցախից տեղահանվածների, լքել են Հայաստանը, մեկնել արտերկիր՝ աշխատանք փնտրելու կամ ծանոթ-բարեկամների մոտ բնակություն հաստատելու համար։

«Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների հիմնական մասը, կարելի է ասել՝ համարյա ամբողջությամբ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Մարտունու եւ Ասկերանի շրջանների բնակիչները հիմնական մասը մնացել է Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտի եւ Շուշիի բնակիչների մեծամասնությունը եւս մնացել է Արցախի Հանրապետությունում։ Տարհանված ընտանիքների գերակշիռ մասը՝ մոտավորապես 64 տոկոսը, իրենց հարազատների տներում են տեղավորվել, որոշներն ունեին այլ բնակարան։ 61․4 տոկոսը վարձով տուն է վերցրել Հայաստանում եւ Արցախում, պետական աջակցությունը 70 տոկոսից ավելի է եղել»,-ասաց Լեոնիդ Սողոմոնյանը։

Արցախցիներին որոշ դեպքերում խանգարել են նաեւ տնային անհարմարությունները՝ տան չափը, ապրելու պայմանները, կոմունիկացիոն պրոբլեմները։

«Կային դժգոհություններ կացարանից, կացարանի մակերեսից, ջրային սուղ պայմաններ էլ են եղել, եղել են դեպքեր, երբ 8-հոգանոց ընտանիքը տեղավորվել է 1 կամ 2 սենյակում։ Մարդիկ փորձել են առավելագույնս ճիշտ ներկայացնել այն պայմանները, որտեղ ապրել են․ եղել են նաեւ ջուր չունեցող, խոնավ տներ։ Պատերազմի հետեւանքով տեղահանվածները հնարավորություն չեն ունեցել իրենց հետ հանել սեփական գույքը։ Հետազոտությամբ պարզվեց, որ տեղահանված ընտանիքների մեծ մասը այնտեղ թողել է ամեն ինչ՝ թե՛ շարժական ու անշարժ գույքը, թե՛ մյուս ունեցվածքը։ Հետազոտված 986 ընտանիքների կորցրած տները 15․7 միլիարդ դրամ են կազմել։ 1․9 միլիարդ դրամի կահույք է կորել, 1․3 միլիարդ դրամի հողակտոր, տնտեսական նշանակության շինություններ՝ 1․5 միլիարդ դրամի։ Կորուստները շատ ավելի շատ են, քանի որ այս մարդիկ պատասխանել են միայն այն հարցերին, որոնք եղել են հարցաթերթիկներում։ Այդուհանդերձ, հարցվածների մոտավորապես 35 տոկոսը ցանկություն է հայտնել ապրել Արցախում»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց Արցախի ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների եւ ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը։

Այնուամենայնիվ, հարցված արցախցիների մի մասը այսօր կարողանում է հոգալ ապրուստի միջոցները։ Տեղահանվածների մի մասն էլ մինչեւ այսօր չի գտել աշխատանք։ Ըստ Սողոմոնյանի, մոտավորապես 19 տոկոսը չի պատրաստվում վերադառնալ Արցախ, 15․6 տոկոսն էլ իր երեխաների ապագան չի տեսնում Արցախում։ Այս ամենի պատճառը, նշում է նա, անվտանգության երաշխիքների բացակայությունն է Արցախում։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica