close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բոհեմ» թատրոնն այսօր դարձավ 5 տարեկան

Մշակույթ

15 Սեպտեմբերի 2021, 11:08
 «Բոհեմ» թատրոնն այսօր դարձավ 5 տարեկան

«Լույսեր, վարագույր, շշուկ, կուլիսներ... սրտի դմփոց, սուլոց, ծափեր: Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի... բեմը, թատրոնը, այո՛, c΄est la vie...»․ «Բոհեմ» թատրոնն այսօր դարձավ 5 տարեկան։

Մեզ համար անչափ կարեւոր ու պարտավորեցնող է, որ այս տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքը գնահատվել ու սիրվել է հանդիսատեսի կողմից։ «Բոհեմ»-ի բեմից Նարեկ Դուրյանն իր հանդիսատեսի հետ խոսել է ինքնակենսագրական մոնո-ներկայացումներով, կատակերգություններով, փաստավավերագրական ներկայացումներով, մանկական երաժշտական ներկայացումներով՝ մշտապես փորձելով ներկայացնել ծանոթ ու սովորական երեւույթները նորովի, կիսվելով ու փոխանցելով սեփական կյանքի փորձը հանդիսատեսին։

Այսօր մենք հպարտ ենք, որ չնայած նախորդ երկու տարվա դժվարությունների, այսուամենայնիվ մեր ու ձեր թատրոնի դռները միշտ բաց են, դահլիճը լիքը, բեմն էլ՝ իմաստով լի։

«Սիրելի կոլեգաներ, ընկերներ, «սեղանակիցներ և գերեզմանակիցներ», մեծարենք իրար: Ուրիշին մեծարելով՝ մենք ենք մեծարվում: Խաղանք... Քանի դեռ 100, 500, 1000 մարդ միաժամանակ, հոտնկայս ծափահարում է մեզ՝ խաղանք: Քանի դեռ Աստված ուժ է տվել՝ խաղանք: Անենք մեր գործը: «Կոմեդիա» թե «Տրագեդիա» - կարևոր չէ... Մարդիկ պետք ունեն թատրոնի»,- ասաց Նարեկ Դուրյանը:

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica