close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի պատասխանը՝ Նիկոլ Անհողին

Քաղաքական

14 Սեպտեմբերի 2021, 15:10
 Ադրբեջանի պատասխանը՝ Նիկոլ Անհողին

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, օգստոսի 27-ին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակմանը, հայտարարեց. «Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը...»... Նիկոլ Անհողը Էյվազլի է անվանում մեր տարածքում գտնվող Որոտան, իսկ Չայզամի՝ Շուռնուխ գյուղերը, որոնք ապօրինաբար նվիրել է Իլհամ Ալիևին... Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը։

«Նիկոլական երեսփոխան DJ Էդիկը մեկ օր անց մեկնաբանելով Նիկոլի հակահայ «զառանցանքը» նշել է. «Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ շեշտելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել»...

Այո՛, մեր պատմական հայրենիքի տարածքները թուրքական տեղանուններով արտաբերելոն Նիկոլը, նախ՝ պաշտպանում է Բաքվին և Իլհամին և երկրորդը՝ լեգիտիմացնում է իր հանցագործությունները՝ մեր տարածքների նվիրումը Բաքվին...
 
Ի՛սկ ինչպես պատասխանեց Բաքուն Նիկոլի այս թրքամետ քծնանքին և Ալիևի հաստ աղիքում տեղավորվելու հերթական փորձին... Մի քանի օր անց Բաքվի հասարակական տրանսպորտում տեղադրված էկրանների վրա ադրբեջանական իշխանությունները Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները և մարզերը թուրքական անուններով էր ներկայացնում, օրինակ՝ հորդորելով քաղաքացիներին այսուհետ չասել Շիրակ, այլ ասել Շոռեյել, Լոռին՝ Բորչալիսի, Սյունիքը՝ Զանգեզուր, Մասիսը՝ Զանգիբասար, Վարդենիսը՝ Բասարգեչար և այլն...
 
Այսպիսով, Իլհամ Ալիևը Նիկոլ Անհողին հասկացրեց, որ որքան էլ իրեն քծնի միևնույն է դա որևէ արդյունք չի տալու...
 
Հետաքրքիր է, Նիկոլն ու իր Էդիկը ինչպե՞ս կմեկնաբանեն այն, որ իրենք Հայաստանի և պատմական Հայաստանի տարածքները թուրքական տեղանուններով են արտաբերում, իսկ նույն ադրբեջանցիները մեր երկրի բնակավայրերը և մարզերը թուրքական անուններով են կոչում...»,-գրել է նա։

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica