close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ վերապատվաստման առաջին փուլը. ՌԴ ՊՆ

Արցախ

14 Սեպտեմբերի 2021, 12:37
 Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ վերապատվաստման առաջին փուլը. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ 300 զինծառայող վերապատվաստում է անցել կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զինվորականները ստացել են «Գամ-Քովիդ-Վակ» (Սպուտնիկ V) դեղամիջոցի առաջին բաղադրիչը:

Զինծառայողների շրջանում վերապատվաստումն անցկացվել է անցյալ շաբաթվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, 296 զինծառայող է վերապատվաստվել: Նրանք պատվաստման ամբողջական ընթացքն անցել էին կես տարի առաջ: Հետպատվաստումային բարդացումներ չեն հայտնաբերվել: Երկրորդ դեղաչափը նրանք կստանան 21 օրից:

Առաջին հերթին վերապատվաստում ստացել են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև՝ մյուս զինծառայողները: 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica