close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք շատ ապահով ձեռքերում ենք․ ո՞ւմ նկատի ունի Տիգրանաշենի դպրոցի տնօրենը

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2021, 16:51
 Մենք շատ ապահով ձեռքերում ենք․ ո՞ւմ նկատի ունի Տիգրանաշենի դպրոցի տնօրենը

30 տարի ստեղ ապրում եմ ու ոչ մի անգամ Տիգրանաշենը հանձնելու մասին ակնարկ իշխանություններից չեմ լսել, մենք շատ ապահով ձեռքերում ենք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արարատի մարզի՝ Ադրբեջանին հանձնվելու վտանգի տակ հայտնված Տիգրանաշեն բնակավայրի դպրոցի նորանշանակ տնօրենը։

Ազատուհի Հովհաննիսյանին ընդամենը 10 օր առաջ են դպրոցի տնօրեն նշանակել․ նա աշխարհագրության ուսուցչուհին էր։

Նախորդ տնօրենին պաշտոնից ազատել են այն բանի համար, որ համարձակվել է ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի եթերում մտահոգություն հայտնել իրենց բնակավայրի գլխին կախված վտանգի մասին․ նա ասել է, որ դեռ 2 տարի առաջ են զգացել, որ հարցը լուրջ է և հնարավոր է մի օր առավոտյան արթնանան՝ տեսնեն ադրբեջանական դրոշը խփած է և իրենց ասում են՝ ժամանակ ենք տալիս, դատարկեք գյուղը։

Այդ մարդուն աշխատանքից ու տնից զրկել են, հիմա նա Երևանում է։

Ազատուհի Հովհաննիսյանը նրա «սխալը» չկրկնեց, փոխարենը հայտարարեց․ «Շատ բացասական եմ վերաբերվում Տիգրանաշենը հանձնելու խոսակցություններին, սա պանիկա է ձեր՝ լրագրողների կողմից՝ նախ, երկրորդը՝ այդպիսի խոսակցություն չկա, ես 30 տարի ստեղ ապրում եմ ու ոչ մի անգամ մինչև այսօր նման ակնարկ իշխանություններից չեմ լսել, ընդհանրապես։ Մենք շատ ապահով ձեռքերում ենք, սուտ է։ Նիկոլ Փաշինյանը նման բան չի հայտարարել, սուտ եք ասում դուք ինքներդ»։

Ազատուհի Հովհաննիսյանը, ցավոք, հնարավոր է իր պաշտոնն ընդամենը 1 ամիս վայելի, քանի որ հավաստի խոսակցություններ կան, որ եթե դեմը չառնենք, հոկտեմբերին Փաշինյանն ստորագրելու է «խաղաղության պայմանագիրը», որով էլ Հայաստանի մի քանի գյուղ՝ այդ թվում Տիգրանաշենը հանձնելու է Ադրբեջանին։

Փաշինյանն ինքը այդպիսի հնարավորությունը չի բացառել։ Նա բառացիորեն հայտարարել է․ «Համացանցում հրապարակվում է թուղթ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը ստորագրում է իբր հակահայկական փաստաթուղթ։ Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, քանի որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»։

Նրան զուգահեռ իր թիմի պատգամավոր և իր քավորի եղբայր Վահե Ղալումյանը պարզաբանել է՝ ինչի մասին է խոսքը․ «Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան հայկական տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են: Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար. քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են»,-ասել է նա:

Անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում չի հերքել տեղեկությունն այն մասին, որ փաստաթղթով Հայաստանի տարածքից գյուղեր, անկլավներ կարող են զիջվել թշնամուն:

Տիգրանաշենի դպրոցի նորանշանակ տնօրեն Ազատուհի Հովհաննիսյանը ճիշտ կանի նորից անցնի լրահոսի վրայով՝ իր և իր գյուղի ճակատագրի մասին վաղուց արդեն կարևոր «ակնարկներ» են արվում, որոնք ինքը «չի լսում»։ Ի դեպ, 30 տարի այդպիսի ակնարկներ չէին լսել նաև Շուռնուխի բնակիչները, մինչև որ մի օր պարզեցին՝ իրենց գոմը, հարևանի տներն ու միջպետական մայրուղին «եղել են Ադրբեջանի տարածքում», իսկ Փաշինյանը վստահեցրեց՝ «Հայաստանի տարածքից որևէ թիզ Ադրբեջանին չի զիջվել»։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica