close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞վ են պատվաստում հայաստանցուն, ո՞ւր են պատվաստանյութերի ներդիր-թերթիկները

Տեսանյութ

10 Սեպտեմբերի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞վ են պատվաստում հայաստանցուն, ո՞ւր են պատվաստանյութերի ներդիր-թերթիկները

Բացակայում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ներդիր-թերթիկները։ Բացի չինական պատվաստանյութից՝ մյուս բոլոր պատվաստանյութերի ներդիր-թերթիկները չկան։ Սա օրենքի հերթական խախտումն է, որովհետեւ քաղաքացուն պատվաստելուց առաջ, հատկապես եթե կատարում են կլինիկական փորձարկումներ, պարտավոր են հասանելի լեզվով տրամադրել ներդիր-թերթիկը։ Սա պարտավորություն է, ոչ թե՝ կամայակայություն կամ ցանկություն,-Yerkir.am-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

Բժշկի խոսքով՝ ներդիր-թերթիկ չկա դեղատուփերում, ինչը կասկածի տեղիք է տալիս՝ ի՞նչ պատվաստանյութեր են ներարկում Հայաստանում։

«Տեղեկություն կա նաեւ, որ պատվաստանյութերի սրվակների վրա գրված է, որ փորձարարական է։ «Աստրազենեկայի» թերթիկում գրված է, որ այն պարունակում է մուտանտ գենետիկ նյութ։ Ես, որպես մասնագետ, կարդալով այդ փաստաթուղթը, պնդում եմ, որ «Աստրազենեկան» պարունակում է արդեն մուտացված կորոնավիրուս՝ կորոնավիրուսի նոր շտամ։ Եթե դու մարդուն ներարկում ես այդ պատվաստանյութը, ուրեմն մարդուն ներարկում ես նոր մուտանտ-վիրուս, հետեւաբար մարդուն վարակում ես նոր վիրուսով, իսկ հետո զարմանում, որ քո երկրում նոր դելտա շտամ է հայտնաբերվել։ Կա «Սինոֆարմ» պատվաստանյութ, որ վերջերս են բերել, որի վրա գրված է՝ պարունակում է ալյումինումի հիդրոքլորիդ։ Այդ դոզաները թույն են։ Ես պնդում եմ, որ ալյումինումի հիդրոքլորիդով իմ հայրենակիցներին, իմ քաղաքացուն թունավորում են։ Ես հակընդդեմ հարց եմ տալիս՝ էդ ալյումինումի հիդրոքլորիդը ձեր ինչի՞ն է պետք, որ մտցրել եք էդ պատվաստանյութի մեջ։ Կամ ինչպե՞ս եք ախտահանում պատվաստանյութը։ Չէ՞ որ եթե դուք վերցնեք պատվաստանյութը եւ եռացնեք կամ անցկացնեք գամմա-ճառագայթներով կամ տարբեր եղանակներով ենթարկեք ստերիլիզացիայի, իր մեջ վիրուսի էլեմենտը կվերանա։ Տվյալ պարագայում կստացվի՝ ձեր պատվաստանյութը չի պարունակում տվյալ վիրուսի էլեմենտներ, հետեւաբար արդյունավետ չէ»,-նշեց բժիշկը։

Մարինա Խաչատրյանը հայաստանցիների ուշադրությունն է հրավիրում մի շարք հանգամանքների վրա, որոնք աչքից վրիպում են․ պարտադիր չեն, բայց մասնագետները փորձում են անցկացնել պարտադիրի տակ։

«Առողջապահության նախարարության փաստաթղթերում եւ նրանց աշխատակիցների պնդումներում կա մի նախադասություն՝ հիվանդացած մարդիկ նույնպես կարող են պատվաստվել։ Եթե գրված է, որ կարող են պատվաստվել, այսինքն կարող են նաեւ չպատվաստվել։ Այս հանգամանքը եւս մենք պետք է օգտագործենք։ Մեր հայրենիքը գտնվում է նշանառության տակ․ տեղի է ունենում ցեղասպանություն, որի առաջը պետք է առնենք։ Այդ ցեղասպանությունը տեղի է ունենում նաեւ դեղորայքային ցեղասպանության միջոցով»,-Yerkir.am-ին ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահը։

Պարտադիր պատվաստումը, բժշկի խոսքով, միաժամանակ իրենից ենթադրում է մի քանի օրենքի խախտում․ առաջին հերթին, ասում է Խաչատրյանը, խախտվում է բժշկական գաղտնիքը․ յուրաքանչյուր մարդու  առողջության մասին տեղեկությունը համարվում է տվյալ մարդու սեփականությունը, իսկ չպատվաստվելու համար տեղեկանք ներկայացնելու դեպքում խախտվում է դա, հետեւաբար մարդու առողջության մասին տեղեկությունը, կարելի է ասել, ձեռքից ձեռք է ընկնում։

«Եթե ես առողջական խնդիր ունեմ, տեղեկանք կարող եմ վերցնել իմ բժշկից, բայց եթե չեմ ցանկանում այդ մասին տեղեկացնել իմ գործատունին, ապա որեւէ մեկը իրավունք չունի ինձ պարտադրել։ Գործատուն, իր կամքից անկախ եւ հաշվի չառնելով աշխատողի ցանկությունը, խախտելով քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներ, մարդու առողջության մասին տեղեկությունը տրամադրում է երրորդ անձի։ Ես, որպես բժիշկ, Հիպոկրատի երդում եմ տվել, ըստ որի՝ մարդու առողջական վիճակը երրորդ անձի մոտ չհրապարակել։ Բացի դրանից, մենք ունենք օրենսգիրք, ու նույնիսկ իմ գործատուն իրավունք չունի իմ առողջության մասին տեղեկություն տրամադրել, օրինակ, տեսչական մարմնին։ Եթե ասում են աշխատանքից կհեռացնենք, նման դրույթ աշխատանքային օրենսգրքում չկա։ Կամ այն պայմանագրերում, որոնք մենք ստորագրել ենք աշխատանքի ընդունվելիս, գոյություն չունի։ Եթե առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է մենք օրենքի շրջանակներում ենք գործում, նա, լինելով իրավաբան, ստում է»,-մանրամասնեց առողջապահության ներկայացուցիչը։

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ պատվաստանյութ ձեռք բերելու գործում, հնարավոր է, կան կոռուպցիոն շղթաներ։ 

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica