close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղողագործն անհույս, անճար վիճակում է՝ ոչ պայմանագիր կա, ոչ գին․ միության նախագահ

Հասարակություն

8 Սեպտեմբերի 2021, 14:34
 Խաղողագործն անհույս, անճար վիճակում է՝ ոչ պայմանագիր կա, ոչ գին․ միության նախագահ

Խաղողագործն այսօր անհույս, անճար վիճակում է, մոլորված չգիտի՝ իր աճեցրած բերքը որտեղ պիտի վաճառի և ինչ գնով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Բանն այն է, որ խաղողագործի հետ պայմանագիր որևէ գործարան չի կնքում, բացի Երևանի կոնյակի գործարանից։ Սա նշանակում է, որ որևէ մեկը պարտավորվածություն չունի՝ գնել խաղողը և հայտնի էլ չէ, որ եթե գնի՝ ինչ գին կառաջարկի։

«Եթե գնում ես՝ գործարանի դուռը ծեծում ես, գործարանը փակ է, հեռախոսահամարով զանգում ես՝ չեն պատասխանում, եթե պատասխանում են, ասում են՝ մենք պայմանագիր չենք կնքում, մեզ խաղող պետք չէ, ի՞նչ անի խաղողագործը։ Մենք ՀՀ-ում ունենք խաղողի մթերման պրոբլեմ՝ և՛ գնի հետ կապված, և՛ գործարանները չեն վերցնում, չունեն պայմանագրեր խաղաղագործների հետ, եթե գնում էլ են կա՛մ ինքնարժեքով, կա՛մ ինքնարժեքից 40 տոկոսով ցածր»,-ասաց Խաղողագործների միության նախագահը։  

Արտակ Սարգսյանն վստահեցրեց, որ խաղողի մշակման ինքնարժեքը իրենց համար 1կգ-ը 110 դրամ է կազմել, բայց նախորդ տարիներին եղել է, որ իրենցից գնել են անգամ 70 դրամով։

«Խաղողի որակը բարձր է, Հայաստանում խաղողը յուրահատուկ որակի է, խաղողի որակի խնդիր չունենք, ուղղակի Հայաստանում չի գործում օրենքը Սահմանադրության հետ, որ խաղող վերամշակող կազմակերպություններն, ովքեր ունեն լիցենզիա, զբաղվեն խաղող գնելով, իրենց համար գերակա լինի խաղողի հումքը, քանի որ իրենց բիզնեսի, արտադրության հումքը խաղողն է, բայց իրենց դա չի հետաքրքրում։ Այստեղից հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ չի հետաքրքրում։ Իմ ենթադրությունն է, որ իրենց խաղողը պետք չէ, իրենք կարողանում են անհայտ ծագման սպիրտներով կոնյակ և գինի արտադրել, դրա համար խաղողագործին բանի տեղ չեն դնում, պայմանագիր չեն կապում, խաղող չեն ընդունում»,-ասաց նա։

ՀՀ-ում միակ գործարանը, որ խաղողագործների հետ աշխատում է իրավական ուժ ունեցող պայմանագրով՝ Երևանի կոնյակի գործարանն է։ Նա կոնյակի պատրաստման համար նախատեսվող խաղողը գնում է 1 կգ-ը 155 դրամով, մյուս գործարաններում չկա այդ մշակույթը։

«Երևանի կոնյակի գործարանը ունի իրավական ուժով պայմանագրեր խաղողագործների հետ՝ բազմամյա և միամա, որի մեջ նշված է խաղողի 1 կգ-ի գինը 155 դրամ, նշված են՝ որ օրվանից է մթերման սեզոնը այդ գործարաններում սկսվում, և ինչ քանակներով ինչ օրերում մարդիկ պիտի կարողանան իրենց խաղողը վաճառել Երևանի կոնյակի գործարանին»,-ասաց Արտակ Սարգսյանը։

Գինու սորտերի համար այս պահին կոնկրետ առաջարկ չկա, ասում է Խաղողագործների միության նախագահը, քանի որ Երևանի կոնյակի գործարանը գնում է միայն կոնյակի խաղող։ Մյուս գործարանները չունեն պայմանագիր, այդ պատճառով էլ մեկը կարող է ասել 140 դրամ, մեկը՝ 160 դրամ, մեկը՝ 100 դրամ։

Խաղողագործների միության նախանական կանխատեսումներով՝ այս տարի խաղողի մթերումը կլինի անցյալ տարվանից 35-40 տոկոսով պակաս։ Անցյալ տարի պետությունը հայատարարել է, որ մթերել է 235 հազար տոննա, բայց խաղողագործները չեն հավատում, ասում են՝ 200 հազար տոննայից էլ քիչ է եղել, այս տարի կլինի դրանից էլ քիչ։

Որպեսզի խաղողը արտադրական տեսքից չըննի, շաքար հավաքի, պետք է ջրվի, մինչդեռ խաղողագործներն այդ ոռոգման խնդիրն էլ ունեն․ այս պահի դրությամբ Արարատյան դաշտում, Արմավիրի տարածաշրջանում, Արագածոտնում ոռոգման ջուր չկա։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստացել է, որ առաջարկվող խաղողի ամբողջ խմբաքանակը կմթերվի․ թեև հայտարարել է, որ նախատեսվում է մթերել 180 հազար տոննա, այնինչ կա 200 հազար տոննայից էլ ավելի բերքի կանխատեսում։

Աննա Բալյան

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
26 Սեպտեմբերի 2021, 13:20 Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica