close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը սաունաներո՞ւմ է նշելու Արցախի անկախության տոնը

Խմբագրի անկյուն

31 Օգոստոսի 2021, 12:32
 Նիկոլը սաունաներո՞ւմ է նշելու Արցախի անկախության տոնը

Սեպտեմբերի 1-ին, Արցախի անկախության տոնին ընդառաջ, Ստեփանակերտում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, իսկ սեպտեմբերի 2-ին՝ Անկախության օրվան նվիրված միջոցառում:

Ի տարբերություն նախկինում ձևավորված ավանդույթի, այս տարի, սակայն, Արցախի Անկախության տոնին ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը մեկնում է արձակուրդ, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, իսկ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մեկնելու է Սոչիի հանգստավայրեր: Ողջ կյանքում Արցախը ծանր բեռ համարած Փաշինյանը, հավանաբար, սաունաներում և լողավազաններում այս օրերին նշելու է ոչ թե Արցախի անկախության, այլ իր իշխանության օրոք վերջինիս մեծագույն մասը «փառահեղ» կերպով թշնամուն հանձնելու և «ծանր բեռից» ազատվելու «տարեդարձը»:

Ավելին՝ Արցախի անկախության տոնին ՀՀ բարձրագույն իշխանությունը չի ձևավորել անգամ կառավարական և խորհրդարանական պաշտոնական պատվիրակություն, և  խմբակցություններից պատգամավորները մեկնելու են առանձնաբար՝ սեփական ֆրակցիայի որոշմամբ և նախաձեռնությամբ:  

Արցախ չեն մեկնելու նաև փոխվարչապետերը, և լուրեր են պտտվում միայն ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորների ու ԱԺ փոխնախագահի այցի մասին:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր արդեն Արցախ է մեկնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը: 

Ութերորդ գումարման Ազգային ժողովի կայքում դեռևս տեղեկություններ չկան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմի մասին, իսկ նախորդ գումարման ԱԺ-ի նույն հանձնաժողովի՝ 24 հոգանոց կազմը գլխավորում էր Արարատ Միրզոյանը:

 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica