close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քայլիստ Նազելիի ցավերի և իրականության մասին. Գագիկ Համբարյան

Հասարակություն

5 Օգոստոսի 2021, 18:38
 Քայլիստ Նազելիի ցավերի և իրականության մասին. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
 
«ԱԺ իշխանական պատգամավոր Նազելին շատ ցավում է, երբ, ինչպես պարզվեց, նրան իրականությունն են ասում...
 
Պարզվում է, Նազելիին դուր չի գալիս, երբ ասում ես, որ հենց նրանց քաղաքական թիմն է պատերազմը հրահրել...
 
Այո՛, Նազելի, հենց ձեր ղեկավար Նիկոլ Անհողն է հրահրել վերջին արցախյան պատերազմը, երբ վերջնականապես տապալել Մինսկի խմբի գործընթացը հայտարարելով, որ "Արցախը՝ Հայաստան է և վե՛րջ"... Այդ հայտարարությամբ Նիկոլը ԱՄՆ-ին, ՌԴ-ին և Ֆրանսիային ուղղակի խաղից դուրս թողեց և դիտավորյալ քարտ-բլանշ տվեց Բաքվին, ով իր ագրեսիան օրինակացնելու համար այս խոսքերն օգտագործեց Հայաստանի և Արցախի դեմ՝ նույն այդ միջազգային հանրությանն ապացուցելով, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր չէ բանակցել Արցախի ապագա կարգավիճակի հարցի շուրջ... Մոռացե՞լ ես, որ Արցախյան հարցի շուրջ բանակցությունները Նիկոլ Անհողն իշխանության գալուց հետո սկսեց իր սեփական կետրից՝ տապապելով այն...
 
Նազելի՛, դուք ինքներդ եք ստում, երբ տարբեր մակարդակներով փորձում եք պատերազմը քցել նախկինների գրպանը, իսկ քայլիստների վերահսկողության տակ գտնվող ինչ-որ "միօրյա" կայքերով ապացուցել, որ պատերազմը անխուսափելի էր և նախկիններն են Արցախը վաճառել՝ թերուս և տգետ զանգվածի մոտ հավատ ներշնչելով, որ հրապարակված ապուշություններն իրականություն են...
 
Հենց քայլիստների ռաջանորդ Նիկոլը պատերազմը բերեց մեր տուն և քայլիստներդ պետք է դասեր քաղեք ձեր առաջնորդի և ձեր թիմի խայտառակ բացթողումներից...
 
Նազելին շատ ցավում է, երբ նրան ասում են, որ հողեր են հանձնվել, Նիկոլ Անհողը կապիտուլյացոն ակտ է ստորագրել...
 
Ինչու՞, հողեր չե՞ք հանձնել, 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա չի ստորագրե՞լ...
 
Քարվաճառի, Ակնայի, Բերձորի և շատ այլ տարածքները հենց Նիկոլն է առանց որևէ կրակոցի հանձնվել անդրբեջանցիներին կապիտուլյացիոն ակտով... Մենք պատերազմով կորցրել ենք 2,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք, իսկ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով Բաքվին նվիրվել է 12,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք... Այո՛, կապիտուլյանտ Նիկոլը 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք է առանց պատերազմի հանձնել թուրքին.. Մեր ընկած զինվորների արյունը հենց Նիկոլն ու քայլիստներն են պղծել այդ քայլերով...
 
Մեր բանակը տարել է ահասարսուռ պարտություն հենց Նիկոլի պատճառով, ով պատերազմի չորրորդ օրվանից գիտեցել է, որ մենք պարտվում ենք ու չի դադարեցրել ռազմական գործողությունները, ո՛վ մի քանի անգամ մերժել է ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությունները՝ ռազմական գործողությունների դադարեցման առաջարկով...
 
Դե, "Օմեգա Արոյի" մասին էլ չխոսեմ... Ամեն ոք ինքն է վերլուծում և հավատում այն փաստերին, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ ԱԺ նախկին խոսնակի վերաբերյալ հրապարակված փաստերն ու տեղեկությունները...
 
Իսկ քայլիստ-քայլիստուհիների պրոֆեսիոնալության մասին բան չասեմ...Քայլիստների 98 տոկոսը գժական գնացող Նիկոլի գլխավորությամբ դիլետանտ են իրենց ոլորտներում և խայտառակ անգրագետ...»:շ
 
1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica