close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղցկեղով հիվանդը, երբեմն, այս կյանքը լքելուց առաջ, դադարում է ցավ զգալ. Դ. Վանյան

Հասարակություն

5 Օգոստոսի 2021, 18:16
 Քաղցկեղով հիվանդը, երբեմն, այս կյանքը լքելուց առաջ, դադարում է ցավ զգալ. Դ. Վանյան
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.
 
«Քաղցկեղով հիվանդը, երբեմն, այս կյանքը լքելուց առաջ, դադարում է ցավ զգալ։ Ասում են, որ այդ ժամանակ հիվանդին մեկ շաբաթվա կյանք է մնում։ Նյարդային համակարգը դադարում է ցավի ազդանշաններ հաղորդել գլխուղեղին ու հիվանդը սկսում է, կարծես թե, լավանալ, ախորժակով ուտել ու լավատեսորեն նայել վաղվան։ Սակայն սա խաբկանք է։
Այդպիսին ենք մենք այսօր։
 
Առաջնորդողներն էլ օգտվելով հոտի հիվանդագին տրամադրություններից, նրան տանում են վերջնական սպանդի։
 
Ո՞վ ես, Հայ մարդ։
 
Հազարամյակների տառապանքով անցած, աշխարհով մեկ սփռված, հեռացել ես բնությունից ու մոռացել ապրելու համար առողջ մարդկային բնազդներդ՝ վտանգն զգալու, պաշտպանվելու, ատամներդ սուր պահելու հատկանիշներդ։
 
Քեզ վերացնող թուրքը այսօր վերականգնում է համաշխարհային իր տիրապետությունը։ Նրա թիրախում դու ես։ Պարսիկը, ռուսն ու չինը ուժեղ պետություններ ունեն, այս անգամ էլ, թերևս, կնահանջեն, ուժասպառ կանեն թուրքին ու արդյունքում կդիմակայեն էգզիստենցիալ թշնամուն, որ տասնվեց դար փորձում է վերացնել մեզ և նրանց։ Սակայն դու, որ նահանջի տեղ էլ չունես, որ մանկան նման նետվում ես իրեն վրա հարձակվող թշնամու գիրկը, խեղդվելու ես այդ գրկում, եթե չինքնակազմակերպվես ու աշխարհասփյուռ մարմինդ չմարզես հանուն վաղվա ճակատամարտի։
 
Դու ես քո դաշնակիցը, միայն դու, և դու ապացուցել ես քեզ ու աշխարհին, որ հարատևելու գաղտիքին ես տիրապետում։ Նրանք, քո հարևանները քեզ օգնության ձեռք կմեմկնեն միայն այն դեպքում, երբ տեսնեն, որ դու կուլ գնացողը չես, որ ընդունակ ես պաշտպանվելու և ազատագրելու։
 
Մենք՝ համաշխարհային մեծ փոփոխությունների շրջանի առջև ենք կանգնած։ Կամ կործանվելու ենք, կամ ուժեղանալու։ Կոնֆլիկտներն ու պատերազմներն էլ են մարդու համար։ Դադարիր լացել ու հուսախաբ պատեպատ զարնվել։ Դադարեցրու խաբված "խրախճանքներդ" ու ամրացիր հոգեպես, քանզի մոտ է կենաց և մահու ճակատամարտը։ Մեկ տասնյակ տարվա մեջ կարելի է փոխել տրամադրվածությունդ, դարձյալ ոգեղեն դառնալ, ինչպես երեսուն տարի առաջ, երբ ջոկատ առ ջոկատ բանակ դարձար ու տապալեցիր քո դարավոր ախոյանին։
 
Գիշատիչ եղիր։ Ակն ընդ ական։ Այս աշխարհը գիշատիչների համար է, որ ստեղծել է Ատված։ Քեզ շրջապատող Ռուսը, պարսիկը, թուրքը, թաթարը, չեչենը, արաբն ու քուրդն անգամ այդպիսին են։ Արյան դիմաց արյուն՝ սա է նրանց ապրելու սկզբունքը։ Իսկ դու պատրաստվում ես հրեշին մատուցել հողդ և հերթական մատաղացու զոհերիդ, այն մտայնությամբ, որ նա մի օր կբարիանա։ Սուտ է։ Նրանք բնույթով են այդպիսին։ Ու քանի դեռ չես փոխել մտայնությունդ, չես արթնացրել հոգուդ մեջ ոգեղեն Վահագնին, մեռնելու ես։ Սա է ճշմարտությունը։
 
Սթափվիր»։
 
1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica