close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքը ցույց տվեց հակառակը՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ էր, Վճռաբեկը՝ սխալ. Էրիկ Ալեքսանյան

Քաղաքական

5 Օգոստոսի 2021, 17:59
 Կյանքը ցույց տվեց հակառակը՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ էր, Վճռաբեկը՝ սխալ. Էրիկ Ալեքսանյան

Ինձ համար անկեղծ ասած անհասկանալի է դատախազության ուրախությունը: Այս մասին հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությանն առ այն, որ Վճռաբեկ դատարանը հաստատել է «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը։

«Այստեղ ուրիշ հարց պետք է քննարկենք, Վճռաբեկ դատարանն ասում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը եղել է սխալ, բայց կյանքը ցույց տվեց հակառակը, որ Վերաքննիչ դատարանը եղել է ճիշտ, Վճռաբեկը՝ սխալ, քանի որ մի տարի է անցել այդ որոշումից և որևէ քայլ, ապօրինի գործողություն պարոն Քոչարյանի կողմից չի կատարվել:

Եթե չեմ սխալվում դատարանի որոշմամբ նա հինգ անգամ մեկնել է ՌԴ և հետ է վերադարձել, նաև խոչըդոտելու տեսանկյունից որևէ ապօրինություն չի կատարել: Իրականում կյանքը ցույց տվեց, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը ճիշտ էր, երբ գտնում էր, որ գրավը կարող է թույլատրելի միջոց լինել, քանի որ պարոն Քոչարյանի մեկ տարվա վարքագիծը դա ապացուցում է:

Դատախազության ուրախությունը չեմ հասկանում, նրանց պետք է համարձակություն ունենան իրենց սխալը ընդունել, որ հակասահմանադրական նորմով մարդը մեկ տարուց ավել գտնվել է անազատության մեջ, բայց մի հատ էլ ասում են, տեսեք Վճռաբեկը մեր փաստարկները ընդունել է և իր որոշման մեջ արտացոլել, ախր դա չի հարցը, իրենք շատ լավ գիտակցում են, որ հակասահմանադրական նորմով շատ երկար ժամանակ գործ են հարուցել, կալանքի միջնորդություններ ներկայացրել, ախր դա ուրախանալու բան չէ:

Ունե՞նք փաստ, որ պարոն Քոչարյանը ինչ-որ ապօրինի բան է կատարել, իհարկե ոչ, Վճաբեկ դատարանն էլ իր հերթին ամաչի իր որոշման համար»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

 

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica