close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե իշխանությունը համարում է, որ դա բացառապես իրավական հարց է, ուրեմն մենք չունենք իշխանություն․ Մինասյան

Քաղաքական

2 Օգոստոսի 2021, 20:33
 Եթե իշխանությունը համարում է, որ դա բացառապես իրավական հարց է, ուրեմն մենք չունենք իշխանություն․ Մինասյան

Սահմանադրության 96-րդ հոդվածի երկրորդ մասը շատ պարզ, ոսկեղենիկ հայերենով գրված է, որ պատգամավորը չի կարող առանց Աժ համաձայնության անազատության մեջ գտնվել։ Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք մենք ունենք գործող իշխանություն, թե՞ չունենք։ Եթե իշխանությունն այս պահի դրությամբ համարում է, որ սա ԱԺ հարց չէ, որ դա բացառապես  դատական գործընթացի հարց է, ուրեմն մենք չունենք իշխանություն, քանի որ իշխանությունը ԱԺ պատգամավորին համարում է, որ կարող է առանց ԱԺ համաձայնության ուղարկել պատանդի կարգավիճակով։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, հակառակ դեպքում պետք է իշխանությունը միանար «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների և պահանջեին  գլխավոր դատախազին, որ բացատրություն տար, թե ինչո՞ւ այսքան ժամանակ խախտելով օրենքի պահանջները, չի պատասխանում Արամ Վարդևանյանի գրությանը։

«Ինչո՞ւ է քաղաքական մեծամասնությունը ուխտի ականջում քնած, չի ուզում այս հարցին  հետևողոական անդրադարձ կատարել։ Իմ գանհատմամբ շատ պարզ մեկ պատճառով, որովհետև իրենք են եղել Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անազատության մեջ ուղարկելու որոշում կայացնողները, ինչո՞ւ պետք  որոշումը վերանայեն կամ վերադառնան սահմանադրականություն»,-նշեց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica