close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն, ինչ ասել եմ անցնող 8 ամիսներին, պատրաստ եմ կրկնել այս ամբիոնից. Իշխան Սաղաթելյանի առաջին ճեպազրույցը ԱԺ-ում

Քաղաքական

2 Օգոստոսի 2021, 20:30
 Այն, ինչ ասել եմ անցնող 8 ամիսներին, պատրաստ եմ կրկնել այս ամբիոնից. Իշխան Սաղաթելյանի առաջին ճեպազրույցը ԱԺ-ում

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրության պահանջն է, մենք առաջադրելու ենք թեկնածու, իսկ Ազգային ժողովը կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ Իշխան Սաղաթելյանն ի՞նքն է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն, «Հայաստան» դաշինքի պատգամավորը դրական պատասխան տվեց՝ միաժամանակ նշելով, որ դա առկա խորացող ճգնաժամի պայմաններում խիստ երկրորդական հարց է: 

Հարցին՝ եթե խմբակցության երկու կալանավորված պատգամավորները՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ազատ չարձակվեն, նիստերին մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են նախաձեռնելու, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Սա քաղաքական պրոցես է, կանենք, մեր քայլերը կտեսնեք»:

Լրագրողների հարցին, թե իրենք կարծիքն իշխանության հասցեին փոխվե՞լ է, թե ոչ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին շարունակում են համարել հողատու, դավաճան, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ոչինչ չի փոխվել մեր օրակարգում, ինչ ասել եմ անցնող ութ ամսվա ընթացքում փողոցում, պատրաստ եմ յուրաքանչյուր րոպե կրկնել այս ամբիոնից, օրակարգը նույնն է, քանի որ երկրի առջև կանգնած մարտահրավերները նույնն են, համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր պայքարը շարունակվում է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica