close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՄԸՄ-ի և ամբողջ սկաուտական շարժման համար փողկապը առանձնահատուկ նշանակություն ունի. այսօր սկաուտական փողկապի օրն է

Հասարակություն

1 Օգոստոսի 2021, 23:24
 ՀՄԸՄ-ի և ամբողջ սկաուտական շարժման համար փողկապը առանձնահատուկ նշանակություն ունի. այսօր սկաուտական փողկապի օրն է

Այսօր սկաուտական փողկապի օրն է, ՀՄԸՄ-ի և ամբողջ սկաուտական շարժման համար փողկապը առանձնահատուկ նշանակություն ունի. այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը։

«Այսօր սկաուտական փողկապի օրն է։ ՀՄԸՄ-ի և ամբողջ սկաուտական շարժման համար փողկապը առանձնահատուկ նշանակություն ունի, այն սկաուտի համար իր խոստման, իր սկզբունքների ու արժեհամակարգի, կարգապահության ու պարտականությունների կատարման, իր խոսքի նվիրականության ու պատվի խորհրդանիշն է։ Այս արժեհամակարգի շնորհիվ է, որ համաշխարհային ու նաև հայկական սկաուտությունը ձգտում է կատարել իր առաքելությունը՝ դաստիարակել երկրի պատասխանատու, գիտակից, ակտիվ դիրքորոշում ունեցող հայրենասեր քաղաքացիներ։
 
Այս հարցում մեր հիմնական գործընկերը պետք է լիներ մեր պետությունը, բոլոր իշխանությունները։ Սակայն, ցավոք, երկրի քաղաքացի դաստիարակելու իր առաքելությունը նախորդ ոչ մի իշխանություն չկատարեց։ Ավելին, ամեն ինչ արվեց քաղաքացիներին պետության կառավարումից, իշխանությունների ձևավորման մեջ նրանց գիտակից ընտրությունն արժեզրկելու, որոշումների կայացմանը նրանց որևէ մասնակցություն բացառելու, ինչպես նաև իշխանություններից՝ իրենց խոստումների կատարման ու գործունեության համար պատասխան պահանջելու ավանդույթներ չձևավորելու համար։
 
Արդյունքում, այսօրվա հայ հասարակությունը գտնվում է ամենախոր ճգնաժամի մեջ, որի պատճառը ոչ այնքան գիտելիքի պակասն է, այլ հենց գիտակից, հայրենասեր ու պատասխանատու քաղաքացու դեֆիցիտը։ Քանի մենք չունենք երկրի ՔԱՂԱՔԱՑԻ, մեր պետականությունը վտանգված է լինելու։
 
Ո՞րն է ելքը։ Ամենօրյա դաստիարակչական աշխատանքը մեր երկրի ամբողջ բնակչության, ու առաջին հերթին երեխաների հետ։ Ցավոք, այսօրվա իշխանության համար հայրենասեր քաղաքացին վտանգ է։ Ուրեմն այսօր ավելի է մեծացել սկաուտական կազմակերպության՝ ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի դերը և մեր հասարակության մեջ իր առաքելության իրականացման կարևորությունը։ Այս գործում մեր գործընկերները պետք է լինեն բոլոր այն ծնողները, որոնք ուզում են, որ իրենց երեխաներն ապրեն ուժեղ Հայաստանում և ունենան արժանապատիվ ապագա։ Կապվեք մեր հետ, վստահեք մեզ, ձեր երեխաների դաստիարակության պատասխանատվությունը կիսեք սկաուտության հետ»,- գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը։



1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica