close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնաթվերը՝ Վրաստանում․ մեկ օրում մահացել է 33 պացիենտ․ jnews.ge

Հասարակություն

1 Օգոստոսի 2021, 15:23
 Կորոնաթվերը՝ Վրաստանում․ մեկ օրում մահացել է 33 պացիենտ․ jnews.ge

Օգոստոսի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1319 մարդ, մահացել է 33 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 422 188, այստեղից ապաքինվել է 384 712 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 853:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 806 փորձարկում, այդ թվում 17 708-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 098-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.34% է, վերջին 14 օրվանը՝ 6,95%, վերջին 7 օրվանը՝ 7.57%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 495 381 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 13 792 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 49 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 881 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2038 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica