close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը. դրությունը կայուն է. ՊՆ

Հասարակություն

30 Հուլիսի 2021, 08:07
 ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը. դրությունը կայուն է. ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:

ՊՆ-ից  հայտնում են, որ հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:

Չնայած նրան, որ Պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղրոդում, այնուամենայնիվ լրատվամիջոցները գրում են, որ Անօդաչուներից մեկն ընկել է Նորակերտ գյուղի մոտ, մյուսը՝ Կախակն գյուղում։ Հայտնի չէ՝ դրանք եղել են հարվածային, թե՝ հետախուզական։ 

Նշենք, որ հուլիսի 27-ից իրավիճակը կտրուկ լարվել է, մարտական գործողություններ են պարբերաբար ընթանում։ Հայկական կողմն ունի 3 զոհ և 5 վիրավոր։ Համաձայն ՊՆ-ի՝ դիրքային կորուստներ չունենք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica