close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավագանին համաձայնեց բարձրացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը

Հասարակություն

29 Հուլիսի 2021, 20:52
 Ավագանին համաձայնեց բարձրացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը

Երեւանի ավագանին հաստատեց Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող՝ ավագանու որոշման նախագիծը:

Նախագիծը զեկուցող Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվում է վերանայել Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի սահմանված թիվը: Սույն նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։

«Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68,000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելել է նաև, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ:

«Քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին եւ հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, ուստի այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ: Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր եւ հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,- եզրափակել է նա:

Ավագանու անդամներից մի քանիսը հայտնել են, որ վերոնշյալ նախագծին արտահերթ նիստով օրակարգ բերելու անհրաժեշտություն չեն տեսնում, ու դա անհասկանալի է իրենց համար:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի կարծիքով, սա պատահական արտահերթ նիստ չէր, զուգադիպություն չէր, քանի որ իշխող քաղաքական թիմի որոշում է, և քաղաքական իշխող կուսակցությունն ուզում է՝ իր իշխանության աշխատակիցներին, պատգամավորներին բարձր աշխատավարձով վարձատրել․

«Այս նախագիծն այս պատերազմական շրջանում, ու չասեք երեկ է սկսվել, Երասխում տևական շրջան է, Սյունիքում․․․․ այսքան հրատապ, արտահերթ նիստում բերելու նախագիծ չէր, որովհետև աշխատակիցները երկու տարուց ավել սպասում են այս բարձրացմանը և մեկ ամիս էլ կսպասեին, որ նախագիծը գար հաջորդ հերթական նիստին։ Դուք բերել եք նախագիծը, որը բարոյական չէ Հայաստանում տիրող իրավիճակի առաջ, որ թաղապետի 400 հազարանոց աշխատավարձը բարձրանում է 800 հազարի, որ՞ արժանիքի համար է, վարչական շրջանի ղեկավարների աշխատավարձը բարձրանում է 100 տոկոսով»,- նշեց Անի Խաչատրյանը։ 

Որոշումն ընդունվեց 34 կողմ, դեմ 2, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica