close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում 2 ներդրող հավակնություն ունի 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում անելուց հետո խաղատան թույլտվություն ունենալ

Հասարակություն

29 Հուլիսի 2021, 18:47
 Երևանում 2 ներդրող հավակնություն ունի 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում անելուց հետո խաղատան թույլտվություն ունենալ

Երևանում 2 ներդրող հավակնություն ունի 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում անելուց հետո խաղատան թույլտվություն ունենալ, ինչը նախատեսվում է օրենքով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց ներդրումային մի ծրագրի, ըստ որի` Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր կկառուցվի։ Տարածքում նաև խաղատուն և ճոպանուղի է կառուցվելու, ինչի առնչությամբ էլ անդրադարձ կատարվեց խաղատների թեմային։

«Խոսքն այն մասին է, որ հյուրանոցում ուզում են խաղատուն կառուցել։ Սակայն Երևանում` բավականին բանուկ հատվածներում, խաղատները պիտի լինեն վերնահարկում ու փողոցից մուտք չունենան. սա պետք է ամրագրենք կանոններով։ Այս դեպքում կարող ենք այնպիսի սահմանափակումներ դնել, որ Երևանի կենտրոնում գործող խաղատունը ոչ թե որոգայթ լինի, այլ տեղ, ուր մարդիկ գիտակցված գնում են փող ծախսելու»,–ասաց Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ խաղատները Հայաստանում հիմնականում զբոսաշրջային վայրերում են՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ վերոհիշյալ վայրերից խաղատների գովազդ նկատել է միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին։

«Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ, բայց ասացիք` Սևանում, Ջերմուկում, Ծաղկաձորում կան ավելի լավ պայմաններ խաղատների գործունեության համար։ Ես խաղատների գովազդ նկատել եմ միայն Ծաղկաձորի ճանապարհին»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ թույլ չեն տալու քաղաքացիների ճանապարհներին թակարդներ դնել և փողը մինչև վերջին կոպեկը ծախսել տալ, ուստի որոշակի սահմանափակումներ պետք է լինեն։

2013 թ. կառավարությունը որոշեց Երևանից ու ՀՀ մյուս բնակավայրերից հանել բոլոր խաղատները և դրանք տեղափոխել 50 կմ հեռու:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում այս փոփոխություններն ԱԺ-ում ընդունվեցին 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ու իրավական ուժ ստացան 2014թ-ի հունվարի 1-ից:

Օրենքում ներառված է բացառություն, ըստ որի՝ խաղատունը բնակավայրին մոտ կարող է կառուցվել միայն կառավարության հավանությանն արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում:

Հենց այս բացառության վրա հենվելով էլ Փաշինյանն այսօր արել է իր հայտարարությունը:

Դժվար չէ կռահելը նաև, թե ում ի նկատի ունի վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ երկու ներդրողի մասին հայտարարելով: Դրանցից մեկը, անշուշտ, իշխանություններին սիրելի օլիգարխներ Վիգեն և Վահե Բադալյաններն են, որոնց էլ պատկանում է խաղատնային բիզնեսում հայտնի «Վիվառո» խաղային ընկերությունը: Մյուս ներդրողը, չի բացառվում, որ հանդիսանա իշխանությունների մեկ այլ հենարան-օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (Գռզոն) կամ մեկ այլ գործարար, որը, իհարկե, կվայելի Արցախի մեծագույն մասը թշնամուն հանձնած թիվ մեկ ընտանիքի վստահությունը:


Տես նաև՝  Նոր նախագիծ. ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդները կարգելվեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica