close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմա ո՞ւմ «շունն» է ուզում դառնալ Լևոն Շիրինյանը

Հասարակություն

29 Հուլիսի 2021, 12:29
 Հիմա ո՞ւմ «շունն» է ուզում դառնալ Լևոն Շիրինյանը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
 
«Ժամանակին, սույն «գիտնականը» մեկնաբանելով հայաստանյան պաշտոնյաներից մեկի ռուսական գործակալ լինելու ասեկոսեները հայտարարեց.«Հայն ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ»...
 
Հիմա էլ, պարզվում է սա «պայքարում է ռուս-թուրքական կապանքների» դեմ... Թուրքի շուն լինելը նախընտրող Շիրինյան Լևոնը, որը դեմ էր ռուսական գործակալ լինելուն պարզել է, որ ռուսներն ու թուրքերը միասին են գործու՞մ...
 
Հարց է առաջանում, մշտապես ինչ-որ մեկին ծառայող և քաղաքական հայացքները կտրուկ փոխող այս անձը հիմա ու՞մ «շունն» է ուզում դառնալ՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, թե՞... Սա մի բան պետք է հասկանա, որ ու՛մ «շունն» էլ լինի միևնույն է ծառայելու է իր տիրոջը, որի համար իր շահերն ավելի կարևորն են, քան իրեն ծառայող «շանը»...
 
Հետաքրքիր է, Արցախի 75 տոկոսն իր սիրելի Նիկոլ Անհողի կողմից թուրքին նվիրելուց հետո էլ է այս անձը Կուր-Արաքսյան հովիտը Հայաստանին միացնելու և չորրորդ հանրապետության մասին ֆանտասմագորիկ մտքերը առաջ տանելու հայտարարությունները անու՞մ...
 
Հ.Գ. Մինչ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի վրա հույս դնելը և նրանց շուն դառնալը, լավ կլինի սա մի հատ պարզաբանի, թե ԱՄՆ-ն ինչու՞ չվավերացրեց Սևրի պայմանագիրը և ինչպե՞ս Ֆրանսիան Անկարայի գաղտնի պայմանագրով Կիլիկիան հանձնեց Թուրքիային...»։
 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica