close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տոկիո-2020. մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ճապոնիան է

Աշխարհ

28 Հուլիսի 2021, 22:07
 Տոկիո-2020. մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ճապոնիան է

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրվա ավարտից հետո առաջատարը Ճապոնիայի թիմն է: Նրանք ունեն 13 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Չինաստանի ընտրանին է` 12 ոսկե, 6 արծաթե և 9 բրոնզե: Եռյակի վերջում ԱՄՆ ընտրանին է 11 ոսկե, 11արծաթե և 9 բրոնզե մեդալ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված է 33 մարզաձև, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:  Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածու՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica