close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերման է ենթարկվել նաև Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը

Քաղաքական

17 Հուլիսի 2021, 13:31
 Բերման է ենթարկվել նաև Para.TV-ի փոխտնօրեն  Անժելա Նալբանդյանը

Մեկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն, 《Հայաստան》 դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնկերպ բերման էր ենթարկվել նաև 《Հայաստան》դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։

Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ  անձանց՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica