close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասում էին՝ ընտրություններից հետո ադրբեջանցիները կհեռանան, ո՞ւր է, որ գնում են, սպասում ենք․ Կութի գյուղապետ

Հասարակություն

25 Հունիսի 2021, 14:05
 Ասում էին՝ ընտրություններից հետո ադրբեջանցիները կհեռանան, ո՞ւր է, որ գնում են, սպասում ենք․ Կութի գյուղապետ

Ընտրություններից հետո նույն վիճակն է, ոչ մի փոփոխություն չկա, ադրբեջանցիները նույն դիրքերում են՝ հայկական հողում՝ Կութի բարձունքներին նստած։ Ասում են՝ սա մեր տարածքն ա, չեն հեռանում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ընտրություններից հետո ադրբեջանական զորքը Գեղարքունիքի հայկական տարածքներից հետ է քաշվելու։

«Այո, մենք էլ հույս ունենք, որ ընտրություններից հետո կհեռանան, հուսով ենք՝ կհեռացնեն այստեղից, հույսով ենք՝ կարող են հեռացնել։ Սպասում ենք, որ գան, սահմանների ճշգրտում անեն, գծեն, մենք էլ հանգիստ մեր խոտերը քաղենք։ Թե որքանո՞վ է ճիշտ, որ ընտրություններից հետո կհեռանան, չգիտեմ, բայց հույսով սպասում ենք»,- ասաց նա։

Չիտչյանից հետաքրքրվեցինք՝ պատկան մարմինները գյուղ այցելո՞ւմ են, եւ այցերն ի՞նչ արդյունք են տալիս, մարզպետը որեւէ ակնառու աշխատանք կատարո՞ւմ է։ Ի պատասխան՝ գյուղապետը շեշտեց․ «Անասուններին, որ թուրքերը տարան, մարզպետը եւ տեղակալները եկան, նայեցին, ասացին՝ զբաղվում են այդ գործերով, բայց արդյունք չկա, հետ չեն բերել անասուններին, արդյունք չկա։ Հիշո՞ւմ եք՝ ադրբեջանցիները կրակել էին մեր անասնապահի ուղղությամբ։ Ստացվել է այնպես, որ մեր հողի մեջ մեր գյուղացին այլեւս չի կարողանում տնտեսությամբ զբաղվել»։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի ունեցավ հերթական միջադեպը։ Գյուղի մերձակայքում դիրքավորված թշնամու զինվորները կրակել էին գյուղի հովվի վրա։ Կրակահերթի տակ պահելով հովվին՝ թշնամին առեւանգել էր Կութ գյուղի նախիրը՝ շուրջ 50-60 գլուխ անասուն։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica