close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թույլ չեմ տալու կնոջս՝ գնա ՀՔԾ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ կնոջը պրոֆեսոր Չարչյանի գործով ՀՔԾ կանչելու մասին

Քաղաքական

24 Հունիսի 2021, 17:21
 Թույլ չեմ տալու կնոջս՝ գնա ՀՔԾ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ կնոջը պրոֆեսոր Չարչյանի գործով ՀՔԾ կանչելու մասին

2020թ․ Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորը՝ Մանիկ Աճեմյանին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործի շրջանակներում ՀՔԾ-ն վկայի կարգավիճակով կանչել է հարցաքննության։

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն ու զարմանքն է հայտնում․ «ՀՔԾ-ից այսօր կեսօրին թաղային տեսուչը ծանուցում է բերել առ այն, որ հունիսի 28-ին կնոջս վկայի կարգավիճակով հրավիրում են հարցաքննության։ Կինս աշխատում է այդ բժշկական կենտրոնում, ժողովի ժամանակ դահլիճում է եղել․ պարտադրանք՝ ընտրել «Հայաստան» դաշինքին, չի եղել։ Նրանք ունեն ե՛ւ ձայնագրություններ, ե՛ւ տեսագրություններ»։

Հովհաննիսյանը շեշտում է՝ սխալ է պրոֆեսորին կալանավորելու որոշումը։ «Մենք քաղաքականության հետ ոչ մի կապ չունենք, չենք էլ ուզում ունենալ, բայց ես գտնում եմ, որ սխալ է պրոֆեսորին կալանավորելու որոշումը։ Այս հիվանդանոցը՝ ի դեմս Չարչյանի, պատերազմի ժամանակ մեծաթիվ զինվորների կյանք է փրկել, մեծ աշխատանք են տարել։ Սխալ է նրան կալանավորելը»։

Հովհաննիսյանը նշում է, որ չեն պատրաստվում գնալ ՀՔԾ, չեն պատրաստվում մասնակցել որեւէ հարցաքննության։

Ավելի վաղ Արտակ Հովհաննիսանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով․ «Պատերազմի օրերին եւ հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էին արվել։ Ես՝ որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ եւ մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ո՛չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:

Հ.Գ․ Վերջապես հարգել սովորեք»։

Լիանա Սարգսյան

Հույսի արահետը 1 տարեկան է
21 Սեպտեմբերի 2021, 12:17 Հույսի արահետը 1 տարեկան է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica