close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 5000 զոհի մեղավոր իշխանությունն այնքան է ստել, որ հավատալ այլեւս հնարավոր չէ․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

22 Հունիսի 2021, 12:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 5000 զոհի մեղավոր իշխանությունն այնքան է ստել, որ հավատալ այլեւս հնարավոր չէ․ Ռոբերտ Քոչարյան

Ես չեմ նկատել հաշտության ձեռք։ Այս իշխանությունն այնքան է ստել, որ հավատալ այլեւս հնարավոր չէ։ 44 օր ստած իշխանությունը հիմա նոր բաներ է ասում, եւ անմիջապես իրենից հետո եկածը լրիվ ուրիշ բաներ է ասում։ Սա ոճ է, ես կարծում եմ՝ դիտորդներին կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար։ Ավելի շատ՝ դրսի աշխարհին․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Փաշինյանը երեկ հայտարարել է՝ հաշտության ձեռք է մեկնում ընդդիմադիր ուժերին։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ եթե նրանք հաշտության ցանկություն ունեն, ապա գոնե 6 ամիս պետք է իրենց այնպես պահեն, որ կարողանան հավատ ներշնչել։

«Չեմ կարող հավատալ այն պարագայում, երբ հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանել կալանքի՝ մի անհեթեթ մեղադրանքով։ 5000 զոհի մեղավոր եւ պատասխանատու դարձած անձինք փորձում են կալանավորել մի բժշկի, որը հազարավոր կյանքեր է փրկել։ Սա այս իշխանության իրական դեմքն է։ Եթե իրենք այդպես են ուզում, կոնկրետ գործերով ու քայլերով պետք է ցույց տան, որ իրենց մտադրությունը սա է։ Իրենց կոչերը ունեն զրոյական արժեք։ Կարծում եմ՝ ոչ միայն մեզ համար, այլեւ ձեզ համար»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ այսօրվա իշխանությունը 2018-ին հնարավորություն է ունեցել Հայաստանին տալու զարգացման այլ ուղղություն։

«Ես եկել եմ Հայաստան, եւ հաջորդ օրը ինձ կալանավորել են։ Զանգվածային հետապնդումներ են սկսվել նրանց դեմ, ովքեր, նրանց կարծիքով, ունեն որոշակի հեղինակություն, ռեսուրս, անցած ճանապարհ, ազդեցություն։ Հիմա նույնն են շարունակելու անել։ Ես պայքարելու եմ․ այն, ինչ անում եմ հիմա։ Մենք պայքարելու ենք, եւ դրա համար ստացել են լրացուցիչ շատ էական լծակներ, հնարավորություններ»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Ի՞նչ է անելու դաշինքը խորհրդարանում՝ հետաքրքրվեցին լրագրողները։ Մանդատների քանակը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ օրենքների փոփոխության ու նախագծերի ընդունման վրա։

«Խորհրդարանական ֆրակցիան ունի բազմաթիվ հնարավորություններ՝ ընդհուպ հանձնաժողովներ ձեւավորելու, ինչ-որ հարցեր ուսումնասիրելու, կառավարությունից պահանջելու որոշակի փաստաթղթեր որոշակի գործառույթների վերաբերյալ, օրենսդրական նախաձեռնությունների, դիմելու ՍԴ։ Մենք չենք մոռանալու պայքարի մյուս ձեւերը եւ զբաղվենք սրանով, այս լծակները համակարգված, իրար հետ կիրառվելու են այս իշխանության դեմ պայքարի համար։ Իրենց որակն է, պրիմիտիվությունը՝ խանգարելու ընտրական գործընթացը․ ասում են շտաբներում բյուլետեն ենք տպում։ Մենք ունենք բազմաթիվ տվյալներ, որ պարգեւավճարներ են բաժանվել նաեւ ուժային կառույցներում, մենք հրապարակային օրինական թղթերով բացահայտելու եւ ցույց ենք տալու։ Օրինակ՝ ԱԱԾ-ն մեծ պարգեւավճարներ է ստացել՝ ամբողջ սպայական կազմը։ Ես դեմ չեմ, որ ստանան, բայց կարող էին մի քանի օր սպասել, հետո տալ, չկապել ընտրական գործընթացների հետ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica