close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անձնագրային բաժանմունքների ղեկավարները ժամը 17.00-ից համատարած մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ, որոնց հիման վրա նրանք կարող են քվեարկել. սա հանցագործություն է. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

20 Հունիսի 2021, 20:13
 Անձնագրային բաժանմունքների ղեկավարները ժամը 17.00-ից համատարած մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ, որոնց հիման վրա նրանք կարող են քվեարկել. սա հանցագործություն է. Արփինե Հովհաննիսյան

Անձնագրային բաժանմունքների ղեկավարները ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ, որոնց հիման վրա նրանք կարող են քվեարկել: Հղում են կատարում ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, ինչը բացարձակ ապօրինի է: Դա հանցագործություն է, անհիմն կերպով ընտրական իրավունքին խոչընդոտելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

 

«Ըստ տարածված լուրերի այդ ցուցումը տրվել է ուղղակիորեն ոստիկանապետի կողմից, իսկ մերժման տեքստի ձևը միասնական տրամադրվել է բոլորին:

Նկարում` մեկ օրինակ է և անձը, ում իրավունքը խախտվել է, պատրաստվում է գնալ ՀՔԾ ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

Հ.Գ. Բոլոր նրանք, ում իրավունքը նման կերպ խախտվել է, խնդրում եմ ուղարկել ինձ: Բոլոր կատարողները և կազմակերպիչը պետք է կանգնեն դատարանի առաջ»,- գրել է Հովհաննիսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica