close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստանը արաբական եւ իսլամական աղբյուրներում»․ Դոկտ. Ջավադ Ալ-Բայդանիի գիրքը

Հասարակություն

20 Հունիսի 2021, 14:25
 «Հայաստանը արաբական եւ իսլամական աղբյուրներում»․ Դոկտ. Ջավադ Ալ-Բայդանիի գիրքը

Լույս է տեսել պ.գ.դ., պրոֆեսոր, Իրաքում Քրդագիտության ինստիտուտի տնօրեն, պրոհայկական բազմաթիվ հոդվածների հեղինակ Ջավադ ալ-Բայդանիի գիրքը՝ «Հայաստանը արաբական եւ իսլամական աղբյուրներում» խորագրով։

Շատ իրաքցիներ հայ ազգի պատմության մասին քիչ բան գիտեն, և փաստն այն է, որ հայ ազգը իր պատմության մեջ արաբների հետ դարեր շարունակ պատմական հարաբերություններ է ունեցել, և հայերը շատ հպարտ են եղել այդ փոխհարաբերություններով: 

Պարոն Ջավադ Քազեմ Աբդուլ Բայդանիի գիրքը մեկն է այն ստեղծագործություններից, որոնցում հեղինակը փորձում է ամրապնդել արաբների և հայերի միջև կապը և պատմել դրա փաստերը ՝ ցույց տալով իր համար ամենաակնառու գործերը չորս դարերի ընթացքում:  Գրքի նախաբանում հետազոտող Ջվադ Քազեմ Ալ-Բայդանին տեղեկացնում է, որ հավաքել է իր գիտական ուսումնասիրությունները և դրել այս աշխատության մեջ՝ լրացումներով և ջնջումներով, մինչև որ այն մեզ է հասել այս հաճելի շարադրմամբ:  Ճշմարտությունն այն է, որ այս գիրքը զերծ չէ հետաքրքրությունից:

Գիրքը, որը լույս է տեսել 2021 թ.-ին, կազմված է ներածությունից,  առաջին գլխից, որը պատմական շարադրանք է հայերի և արաբների հարաբերությունների մասին, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրության յուրահատկությունների մասին: Ինչ վերաբերում է երկրորդ գլխին, այն պարունակում է արաբական ամենահայտնի աղբյուրները, որոնք խոսում են հայ ազգի պատմության մասին՝ սկսած մ․թ․ա․ III դարից, իսկ երրորդ գլուխը շարունակությունն է այն նյութի, ինչը նա սկսել էր երկրորդ գլխում: Չորրորդ գլխում հեղինակը հավաքել է ամենաակնառու աշխատությունները, որոնք խոսում են չորրորդ դարում Հայաստանի մասին, իսկ հինգերորդ գլուխը լրացնում է մնացած գլուխները:

Գիրքը կարևոր է, քանի որ այն ընդգրկում է Հայաստանի մասին պատմող կարևորագույն աշխատությունների մատենագիտական մանրամասները, և կօգնի հետազոտողներին պարզել, թե ինչ են գրել արաբ հեղինակները տարբեր տեսակի գիտությունների մեջ հայ ժողովրդի պատմության մասին:

Այս աշխատությունը օգտակար լրացում է Իրաքի և Արաբական գրադարանում:

Հույսի արահետը 1 տարեկան է
21 Սեպտեմբերի 2021, 12:17 Հույսի արահետը 1 տարեկան է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica