close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անօգուտ տեռոր․ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարդաքանակ ապահովելու համար իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

18 Հունիսի 2021, 08:45
 Անօգուտ տեռոր․ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարդաքանակ ապահովելու համար իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով. «Հրապարակ»

«Երեկ ողջ օրն ահազանգեր էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով պետական ծառայողներին հրահանգվել է պարտադիր ներկա գտնվել Հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել մարդաքանակ ապահովելու համար՝ մարզպետարանների, դպրոցների, բուժհաստատությունների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներին խստիվ հրահանգել էին՝ ներկայանալ վարչապետի հավաքին, սպառնալով աշխատանքից ազատել:

Մեզ ասացին, որ ուսուցչական կոլեկտիվներին անգամ ասվել է՝ բարձր դասարանների աշակերտների հետ՝ էքսկուրսիայի անվան տակ, ժամանել Երևան։ Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել, որ նախօրեին Արաբկիր վարչական շրջանում իր երթին ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել, և առավոտ կանուխ ՔՊ ակտիվին հրավիրել է իր մոտ ու սպառնացել, որ ամեն գնով հրապարակը լցնեն։ Այդքան ջանքերից հետո անգամ, լավագույն հաշվարկներով, մոտ 10 հազար մարդ կար հրապարակում։

Ի դեպ, այսօր «Գելափը» վերջին հարցման արդյունքներն է հրապարակելու, ըստ որի՝ ՔՊ-ն ունի 25-28 տոկոս ձայն, Քոչարյանի դաշինքը՝ 24-26»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica