close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող է՞ դուռ ու պատուհանդ սկզբից դնես, հետո նոր ես քեզ կարողանամ օգնել․ Վահե Հակոբյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 15:54
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող է՞ դուռ ու պատուհանդ սկզբից դնես, հետո նոր ես քեզ կարողանամ օգնել․ Վահե Հակոբյան

Այս չարիքի ավարտին մնացել է 6 օր՝ ըստ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Մեծամորի ընտրողների հետ հանդիպմանը։  

Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ 6 օրից մենք կփակենք այս ամոթալի էջը ու կսկսենք մեր երկրի նոր պետականությունը կառուցել։

«Գիտեք, մենք հիմա ինչի՞ ենք նման՝ ոնց որ տան դուռ ու պատուհանը կոտրած լինեն, ով ուզենա, ոնց ուզենա, որտեղից ուզենա՝ մտնի, գնա խոհանոց, սառնարանից օգտվի, եթե տան տերը ուզենա ինչ-որ բան խոսի՝ մի հատ էլ ապտակ են հասցնում այդ տանտիրոջը։ Եվ եթե գնում է՝ հարևանին ասում՝ օգնիր, էն ասում է՝ ա՛յ ընկեր, կարող է՞ դուռ ու պատուհանդ սկզբից դնես, հետո նոր ես քեզ կարողանամ օգնել, ինչքա՞ն պիտի մարդիկ տամ, որ պատուհաններիցդ չմտնեն»,-ասաց նա։

Ա՛յ, այդ դուռն ու պատուհանն առաջարկում է ձեզ «Հայաստան» դաշինքը՝ ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica