close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մակրոնը Էրդողանի հետ կքննարկի իրավիճակը Արցախում, Սիրիայում և Լիբիայում

Աշխարհ

11 Հունիսի 2021, 10:44
 Մակրոնը Էրդողանի հետ կքննարկի իրավիճակը Արցախում, Սիրիայում և Լիբիայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել  Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում իրավիճակը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 14-ին: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի Փարիզում կայացած մամուլի ասուլիսում։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես անմիջապես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար,- ասել է Մակրոնը:- Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել։ Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին»:

Մակրոնը նաև նշել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները»: «Ես նաև ուզում եմ խոսել այն աշխատանքի մասին, որը Ֆրանսիան անում է արմատական իսլամիզմի և անջատողականության դեմ»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:

«Մեզ անհրաժեշտ է պահանջկոտ օրակարգ՝ չնայած մեր տարաձայնություններին,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը:- Ես միշտ շատ հստակ եմ վերաբերվել մարդու իրավունքներին, լրագրողների և քաղաքական ընդդիմության, ակադեմիկոսների և արվեստագետների պաշտպանությանը։ Մեզ անհրաժեշտ է անհատական քննարկում: Անհրաժեշտ է խոսել նույնիսկ այն ժամանակ, երբ տարաձայնություններ կան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica