close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանկատան սաների անվամբ տուն են գնել՝ առանց նրանց տեղյակ լինելու․ Հաշվեքննիչ պալատի բացահայտումը

Քաղաքական

9 Հունիսի 2021, 17:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանկատան սաների անվամբ տուն են գնել՝ առանց նրանց տեղյակ լինելու․ Հաշվեքննիչ պալատի բացահայտումը

Տուն-ինտերնատի 11 շահառուի անվամբ կատարվել է անշարժ գույքի առուվաճառքի գործարք, որից 10-ի մասով խնամակալ հաստատությունը տեղյակ չի եղել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ  հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ԱԺ  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։

Այնինչ օրենքը պահանջում է, որ առուվաճառքը իրականացվի խնամակալի միջոցով։

«Սա լուրջ խնդիր է, խնամակալ հաստատության ղեկավարներից նամակներ ունենք, որ այս մարդիկ՝ խոսքը տուն-ինտերնատների սաների մասին է, տարածքից չեն բացակայել, իրենց անունով գույք է եղել, որը համապատասխան ձևակերպում է ստացել առուվաճառքի կամ այլ բանի։ Պետք է համապատասխան մարմինները ճշտեն՝ ինչ է կատարվել»,-ասաց Լևոն Յոլյանը։

Նա նշեց, որ արձանագրվել են դեպքեր, երբ շրջանավարտները կնքել են բնակարանների առուվաճառքի պայմանագրեր, սակայն սահմանված ժամկետում չեն ներկայացրել պետական գրանցման։ Արդյունքում 7 դեպք անվավեր և առոչինչ է ճանաչվել։ Վճարված գումարի՝ 44 միլիոն դրամի տնօրինումը անորոշ է։

«Այս շրջանավարտներին տրվում է 6,3 միլիոն դրամ՝ գույք ձեռք բերելու համար, պետությունից գումարը գնում է, բայց մի ամիս հետո պետությունից գրանցում չի ստանում և այդ պայմանագրերը դառնում են առոչինչ։ Լուրջ չարաշահո՞ւմ է, թե՞ թյուրիմացություն, պետք է ստուգվի»,-ասաց նա։

Լևոն Յոլյանը վստահեցրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը, կամային և ոչ միատեսակ չափորոշիչներով ընտրությամբ, 24 անձանց տրամադրել է բնակարնի գնման պայմանգրեր։

Արձանագրվել է դեպք, երբ քաղաքացու մահից 2 օր հետո վերջինս ստացել է 2 հատ պրոտեզի կոշիկներ՝ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահը։

Այլ չարաշահումներ՝ տեսանյութով․

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica