close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի. Կոնգրեսականները Բայդենից պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Աշխարհ

8 Ապրիլի 2021, 23:22
 Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի. Կոնգրեսականները Բայդենից պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի հայկական հանձնախումբը ատորագրահավաք է սկսել՝ որով կոնգրեսականները նախագահ Բայդենին կոչ են անում միանալ Կոնգրեսին Հայոց ցեղասպանությունը հստակ և ուղղակիորեն ճանաչելու հարցում: Հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը: 

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնե կրտսերը, Կոնգրեսական Դեյվիդ Գ. Վալադաոն և Ջեքի Շպյերի ստորագրությամբ նամակում մասնավորապես ասված է՝ 

Հարգելի նախագահ Բայդեն, 

Այս ամսվա վերջին `ապրիլի 24-ին, աշխարհը կնշի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը: Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, որոնք սատարում են ճշմարտությանն ու արդարությանը` խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ընթացքում և որպես փոխնախագահ: Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: 

Պարոն Նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր ստանձնած պարտավորություններին և ասել ճշմարտությունը:

Հարգանքներով՝
Կոնգրեսական Ադամ Շիֆը
Կոնգրեսական Գուս Բիլիրակիս
Ֆրենկ Փալոնե կրտսեր
Կոնգրեսական Դեյվիդ Գ. Վալադաո
Կոնգրեսական Ջեքի Շպյեր

Հիշեցնենք, որ դեռ անցյալ ամիս 38 սենատոր կոչով դիմել էր Բայդենին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica