close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը սկսել է Խուդաֆերին-Որոտան-Բերձոր ավտոճանապարհի կառուցումը

Հասարակություն

8 Ապրիլի 2021, 20:40
 Ադրբեջանը սկսել է Խուդաֆերին-Որոտան-Բերձոր ավտոճանապարհի կառուցումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ երկրի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածների կառուցման եւ վերականգնման ուղղությամբ:

Իրականացվող նախագծերի թվում են Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին (Խուդաֆերին-Որոտան-Բերձոր) եւ Խանլիգ-Կուբաթլու (Խանլիգ-Որոտան) ավտոճանապարհները:

Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ավտոճանապարհի երկարությունը, որը սկսվում է Խուդաֆերին ջրամբարի մոտ գտնվող Հաջիգաբուլ-Մինջիվան-Զանգեզուրի միջանցք անվանումը ստացած մայրուղու հատվածից, կազմում է 66 կմ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նախատեսվում է նաեւ 17 կմ երկարությամբ նոր ճանապարհ կառուցել  Խանլիգ բնակավայրից մինչեւ Կուբաթլու (Որոտան) քաղաք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica