close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դոնբասում տիրող լարված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը

Աշխարհ

8 Ապրիլի 2021, 18:54
 Դոնբասում տիրող լարված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը

Դոնբասում տիրող լարված իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիեվի գործողությունների վրա, որոնք նպատակայնորեն սրում են իրավիճակը շփման գծում: Նաեւ նշվում է, թե 2 առաջնորդներն էլ ընդգծել են, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է իրականացնեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առաջին հերթին Դոնեցկի ու Լուգանսկի հետ ուղղակի երկխոսություն հաստատելու եւ Դոնբասի հատուկ կարգավիճակն օրինականացնելու վերաբերյալ:

Իսկ ահա Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկա Դեմմերը հայտնել է, որ Մերկելը Պուտինին հորդորել է նվազեցնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ:

Նշենք նաեւ, որ այսօր բուռն քննարկումների տեղիք է տվել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի ելույթը: Նա հայտարարել է, թե Ռուսաստանին կարող են ստիպել պաշտպանել իր քաղաքացիներին Դոնբասում:

Կոզակը նաեւ ասել է, որ եթե Կիևը ռազմական գործողություններ սկսի Դոնբասում, դա կլինի Ուկրաինայի վերջի սկիզբը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica