close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստամբուլի ջրանցքի հիմքը կդրվի 2021-ի ամռանը. Էրդողան

Տարածաշրջան

8 Ապրիլի 2021, 16:25
 Ստամբուլի ջրանցքի հիմքը կդրվի 2021-ի ամռանը. Էրդողան

Ապրիլի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստում հայտարարել է, որ Ստամբուլի ջրանցքի հիմքը դրվելու է 2021 թվականի ամռանը: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հիմնականում ավարտել է Ստամբուլյան ջրանցքի՝ «երկրի ամենամեծ և ռազմավարական կարևոր ենթակառուցվածքային նախագծի» նախապատրաստական աշխատանքները:

«1930-ականներին Բոսֆորով 3000 նավ էր անցնում, այսօր այդ ցուցանիշն ավելի քան 40 000 է: Համեմատության համար նշենք, որ  Պանամայի ջրանցքով տարեկան անցնում է մոտ 13 հազար նավ, իսկ Սուեզի ջրանցքով`մոտ 17 հազար նավ: Իհարկե, ես չեմ էլ նշում այլ ջրանցքներից ստացված եկամուտը: Մինչդեռ Բոսֆորով անվտանգ թողունակությունը 25 հազար է: Այսինքն՝ մենք մեր նեղուցներով նավերի տեղաշարժի նոր հնարավորություններ կստեղծենք»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախատեսում է, Բոսֆորին զուգահեռ, բացել նոր ջրանցք, սակայն որոշ թուրք վերլուծաբաններ նշում են, որ այդ շինարարությունը կարող է խաթարել առանց այդ էլ թույլ սեյսմակայունություն ունեցող շրջանի անվտանգությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica