close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդագրական ձմեռը շարունակվում է. ԵՊՀ դասախոս

Քաղաքական

8 Ապրիլի 2021, 13:26
 Ժողովրդագրական ձմեռը շարունակվում է. ԵՊՀ դասախոս
 ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Միքայել Մալխասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
 «Ապրիլի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թ. հունվար-փետրվար ամիսների ժողովրդագրական ցուցանիշները։ Ըստ այդմ` գրանցվել է 5495 ծնունդ և 5960 մահ, այսինքն` տարբերությունը բացասական է` -465։ 2020 թ. տարեկան և 2021 թ. հունվարյան տվյալների հրապարակումից հետո արտահայտածս կասկածները, որ պատերազմական գործողություններից զոհերի մասին տվյալներն առանձին չեն մեկնաբանված, հաստատվեցին, քանի որ այս անգամ տողատակում մեկնաբանել են. «Որից (մահերից - Մ.Մ.) 462 դեպքը, ըստ նախնական տվյալների՝ զինվորական գործողությունների հետևանքով (Y 36):
 
Ընդ որում, հարկ է նշել, որ թեև սույն դեպքերի՝ հայտնաբերման և նույնականացման/ճանաչման գործողություններով
պայմանավորված, քաղաքացիական կացության գրանցումներն իրականացվել են 2021թ. հունվար և փետրվար
ամիսներին, սակայն ժամանակագրական առումով տեղի են ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, և
հետևաբար, տվյալների վերջնական մշակման փուլում դրանք կներառվեն 2020թ. մահվան դեպքերի թվակազմում,
արդյունքում կվերանայվեն նաև 2021թ.-ի ցուցանիշները»:
 
Այստեղ մոռացել են նշել, որ կվերանայվեն նաև 2020 թ. ցուցանիշները, և նման միտումների պահպանման դեպքում 2020 թ. ցուցանիշը կարող է բացասական դառնալ, ինչպես կանխատեսվում էր... »։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica