Իսրայելը հարվածել է Դամասկոսին. կան վիրավորներ
Աշխարհ

Չորեքշաբթի գիշերը Սիրիայի չորս զինծառայող է վիրավորվել Դամասկոսի դեմ իսրայելական ավիահարվածի արդյունքում. հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ հարվածների պատճառով նաև նյութական վնաս է գրանցվել:
Հաղորդվում է, որ հարձակումները եղել են Գոլանի բարձունքներից և Լիբանանից: SANA-ի հաղորդմամբ՝ կրակը վարել է Իսրայելը:
Իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունները: