close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցի դիվերսանտներ Ասգերովն ու Գուլիևը բողոքում են իրենց կենսական վիճակից

Տարածաշրջան

8 Ապրիլի 2021, 11:07
 Ադրբեջանցի դիվերսանտներ Ասգերովն ու Գուլիևը բողոքում են իրենց կենսական վիճակից

Ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլգամ Ասգերովը, որոնք 44-օրյա պատերազմից հետո դավադրաբար արտահանձնվել են Ադրբեջանին, դժգոհում են աղքատությունից և առողջությունից. հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:

Ասգերովը պնդում է, որ ինքը գլխացավեր ունի։ Գուլիևը ոտքերի խնդիրներ ունի: Բացի այդ, ըստ Գուլիևի, իր ընտանիքը պարզապես ուտելու բան չունի: Նրա կինը մնացել էր առանց աշխատանքի․ նախկինում ռեստորանում ամաններ էր լվանում, իսկ ինքը չի կարող աշխատել ոտքերի ցավի պատճառով:

Հիշեցնենք, որ դիվերսանտներ Ասգերովն ու Գուլիևը դատապարտվել են Արցախի տարածք  ներթափանցման ժամանակ 14-ամյա երեխա սպանելու համար: Երկու դիվերսանտները, որոնք համարվում էին ոչ թե գերի, այլ ռազմական հանցագործներ, ՀՀ իշխանությունների անողնաշարության պատճառով գերիների փոխանակման արդյունքում արտահանձնվել են Ադրբեջանին։

Նշենք նաև, որ Ասգերովն ու Գուլիևը նախկինում հայտարարել էին, որ իրենց պատշաճ վերաբերմունք էր ցուցաբերվում հայկական բանտում, և իրենք չէին բողոքում իրենց առողջությունից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica