close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի թիմում, ովքեր ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա, բայց նրանց ջանքերին հակառակվում են ՀՀ իշխանությունները՝ խոսելով Թուրքիայի հետ հաշտեցման մասին. Սարգսյան

Քաղաքական

8 Ապրիլի 2021, 11:22
 ԱՄՆ հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի թիմում, ովքեր ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա, բայց նրանց ջանքերին հակառակվում են ՀՀ իշխանությունները՝ խոսելով Թուրքիայի հետ հաշտեցման մասին. Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում «Բայդենն ու Ցեղասպանության ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանություններ» վերտառությամբ գրառում է կատարել: Նա մասնավորապես նշել է՝ ԱՄՆ հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական մեծ թիմում՝ օրենսդիրից մինչ գործադիր, ովքեր լոբբինգ են անում, ինչու չէ՝ նաև ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա: Գրառումը՝ ստորև.

«Պնդել, որ Բայդենը ճանաչելու է Ցեղասպանությունը, բնականաբար չեմ կարող: Բայց պնդել, որ ճանաչմանը այսքան մոտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմության մեջ, միանշանակ կարող եմ:

Համայնքն ահռելի աշխատանք է տանում այս վարչակազմի հետ՝ ճանաչման ուղղությամբ: Հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի քաղաքական մեծ թիմում՝ օրենսդիրից մինչ գործադիր, ովքեր լոբբինգ են անում, ինչու չէ՝ նաև ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրա:

Հակառակ գործընթաց են տանում ՀՀ իշխանությունները: Սկզբում ԱԽՔ-ը, հետո ԱԺ փոխխոսնակը, հետո էլ Վաշինգտոնում ՀՀ հաջորդ դեսպանը (սա ամենավտանգավորն է) հայտարարում են Թուրքիայի հետ հաշտեցման մասին: Նույնն էլ անում է նաև Թուրքիան, քանի որ ճանաչման գործընթացը կարող է դադարեցվել, եթե կողմերը սկսեն բանակցել:

Ըստ ԱԳՆ-ի, պաշտոնական բանակցություններ չկան, բայց հավանաբար կա «2nd track diplomacy» կամ նույնիսկ «1.5 track diplomacy», ինչը հանրությունից (միգուցե նաև ԱԳՆ-ից) գաղտնի է պահվում:

Ցավալիորեն հայ համայնքի ջանքերին հակառակվում են Թուրքիան և ՀՀ իշխանությունները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica