close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և ծառին, ապա գլխիվայր շրջվել․ 6 մարդ հոսպիտալացվել է

Մամուլի տեսություն

8 Ապրիլի 2021, 10:38
 Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և ծառին, ապա գլխիվայր շրջվել․ 6 մարդ հոսպիտալացվել է

Ապրիլի 7-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին, այնուհետև՝ գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները (Ռ․ Ռ․, ծնված 2005 թ․, Ա․ Թ․, ծնված 2005 թ․, Հ․ Գ․ ծնված 2006 թ․, Է․ Օ․ ծնված 2007 թ․, Գ․ Դ․, ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica