Քննարկվել են մի շարք հրատապ հարցեր. ՀՅԴ-ն լայն թափով շարունակում է մարզային հանդիպումները
Քաղաքական

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, ելնելով երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակից, շարունակում է իր մարզային հանդիպումները։
Այսօր նման հանդիպում է տեղի ունեցել Գյումրիում, որտեղ ՀՅԴ ՀԳՄ անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը և Հակոբ Մաթիլյանը հանդիպել են ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի անդամների և համակիր քաղաքացիների հետ։
Հանդիպմանը քննարկվել են հրատապ մի շարք հարցեր։