close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանցիներն իրենց գումարները տեղափոխում են ԱՄՆ-ն․ դրամական արտահոսքն այդ երկիր ավելացել է գրեթե 80%-ով

Տնտեսական

7 Ապրիլի 2021, 22:37
 Հայաստանցիներն իրենց գումարները տեղափոխում են ԱՄՆ-ն․ դրամական արտահոսքն այդ երկիր ավելացել է գրեթե 80%-ով

Այս տարվա առաջին 2 ամիսներին կտրուկ ավելացել է Հայաստանից դրամական հոսքը ԱՄՆ (մոտ 80%-ով), միաժամանակ նվազել է ՌԴ-ից ներհոսքը (մոտ 20%-ով)։ Ենթադրվում է, որ դրանց կհետեւի արտագաղթի նոր ալիքը։

Վերջին 10 տարիների համեմատ 2020 թվականի տնտեսական ճգաժամն աննախադեպ էր։ Տնտեսության խորը անկման պայմաններում կրճատվեցին նաև դրսից եկող գումարները, ինչն էլ ավելի վատթարացրեց դրսից եկող գումարներով ապրող մարդկանց կենսամակարդակը: 2020-ի ընթացքում բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 1,84 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատը պակաս է 116 մլն դոլարով կամ 6%-ով։

Անշուշտ, տրանֆերտների կրճատման վրա մեծ ազդեցություն է թողել Covid-19-ի համավարակը, ինչի պատճառով արտագնա աշխատանքի չկարողացան մեկնել հազարավոր մարդիկ, իսկ մեկնողներն էլ, հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսական իրավիճակով, ավելի քիչ գումար փոխանցեցին Հայաստանում ապրող իրենց հարազատներին։ Տրանֆերտների նման անկում գրանցվել էր նաև 2009 և 2015 թվականներին, ինչը նույնպես պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով։

Հատկանշական է, որ 2015 թվականից սկսած զգալի ավելացել է Հայաստանից արտերկիր փոխանցումների ծավալը։ Եվ եթե մինչև 2019 թվականը դա կարելի էր բացատրել նաև ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ աճով, ապա 2020 թվականին արձանագրված 1,26 մլրդ դոլարի արտահոսքից կարելի է ենթադրել, որ քաղաքական անկայունությամբ կամ սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված մարդիկ իրենց փողերը դուրս են բերում Հայաստանից։ Վերջին պատերազմն իր հերթին է նպաստել անկայունության և արտագաղթի աճի։

Իրավիճակը գրեթե նույն է նաև այս տարի։ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան է փոխանցվել 4,4%-ով ավելի շատ գումար, մասնավորապես՝ ՌԴ-ից փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է 19,1%-ով, իսկ ԱՄՆ-ից փոխանցվող գումարներն աճել են 83%-ով։ Խիստ մտահոգիչ է, որ այս նույն ժամանակահատվածում դեպի ԱՄՆ արտահոսքը ավելացել է 78,8%-ով։ Ստացվում է, որ ԱՄՆ-ում հաստատված մեր հայրենակիցները բարեգործական, կենցաղային կամ այլ նպատակներով գումարներ են փոխանցում Հայաստան, իսկ ՀՀ-ում բնակվողներն իրենց գումարները հանում են երկրից: Ի տարբերություն նախորդ տարիների ԱՄՆ փոխանցված գումարներով ավտոմեքենաների կամ այլ ապրանքների ներկրումը չի աճել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներկրման ծավալները կրճատվել են 15,8%-ով։

Շարունակվում է Հայաստանից գումարների արտահոսքը, ինչը ևս մեկ անգամ փաստում է սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի խորացման մասին։ Հետևաբար, հաջորդ ամիսների ընթացքում կարելի է սպասել արտագաղթի նոր ալիքների։

Արամ Աճեմյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica