close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս կանանց ապրիլի 7֊ը շնորհավորողները կյանքով վճարեցին, որ դուք այսօր շնորհավորեք ձեր կանանց ապրիլի 7֊ը. Գ. Վարդանյանը՝ ոստիկաններին

Քաղաքական

7 Ապրիլի 2021, 15:56
 Այս կանանց ապրիլի 7֊ը շնորհավորողները կյանքով  վճարեցին, որ դուք այսօր շնորհավորեք ձեր կանանց ապրիլի 7֊ը. Գ. Վարդանյանը՝ ոստիկաններին
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ոստիկանների կողմից բռնության ենթարկված և ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված աղջիկներից ու կանանցից շատերը պատերազմում կորցրեցին իրենց հայրերին, եղբայրներին, ամուսիններին` իրենց պաշտպանողներին, որ այսօր սեփական երկրում անպաշտպան մնան նրանց դիմաց, ովքեր որ այդ մարդկանց վճարած կյանքի գնով իրենց կանանց ու երեխաների կողքին են։
 
Որ գնաք տուն, Ձեր կանանց ու մայրերի ապրիլ 7-ը շնորհավորելու` հիշեք, որ այսօր ձեր կողմից բերման ենթարկված կանանցից շատերի ապրիլի 7-ը շնորհավորողները իրենց կյանքը վճարեցին նաև հանուն նրա, որ այսօր ձեր կանայք ձեր ֆիզիկական ներկայությունն ունենան իրենց կյանքում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica