Մատաղիսում ականի վրա պայթել է ադրբեջանցի երկու զինծառայող
Արցախ

Արցախի բռնազավթված Մատաղիս քաղաքի մոտակայքում անհայտ կորած զինծառայողների որոնման ընթացքում ականի վրա պայթելու հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի 2 զինծառայող: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Զինծառայողներ Փյունխան Շաբան օղլու Ալիևը և Բյոխթիյար Իլգարօղլուն վիրավորվել են հակահետևակային ականի պայթյունի արդյունքում: