close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի հայտարարութիւնը

Սփյուռքի ձայնը

1 Ապրիլի 2021, 11:28
 Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի հայտարարութիւնը

Հաշւած օրեր են մնացել Հայոց պատմութեան ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանութեան 106-րդ տարելիցին, Ցեղասպանութիւն, որի արդիւնքում ծրագրւած կերպով զանգւածային տեղահանութեան ու բնաջնջման ենթարկւեց Արեւմտեան Հայաստանի հայ բնակչութիւնը, ոչնչացւեցին հայկական քաղաքակրթութեան նիւթական վկայութիւնները:

Այսօր՝ 106 տարիներ անց, ցաւօք սրտի հայ ժողովուրդը հարւած է ստանում թիկունքից՝ Հայաստանի Հանրապետութեան իշխանական համակարգից։ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը յայտարարում է, որ իր կամ գուցէ արդէն իրենց ամբողջ Անվտանգութեան կառոյցի տեսակէտով հայ ժողովուրդը պէտք է վերանայի իր մօտեցումը Թուրքիայի նկատմամբ եւ այդ երկրին այլեւս թշնամի չհամարի:

Այստեղ մեզ համար հարց է առաջանում. արդեօ՞ք այս իշխանական համակարգը մոռացութեան է տւել Թուրքիայի միջոցով հայ ազգի դէմ՝ իր իսկ հայրենիքում իրագործւած կոտորածները։ Արդեօ՞ք այսքան արագ մոռացութեան է յանձնել Թուրքիայի ակտիւ մասնակցութեամբ եւ օժանդակութեամբ Ադրբեջանի կողմից սանձազերծւած Արցախեան հակամարտութեան ընթացքում զոհւած, հաշմանդամութիւն ստացած եւ գերեվարւած մեր հերոս զաւակներին: Թերևս այո’, եթէ միեւնոյն իշխանական համակարգի ղեկին կանգնած՝ Նիկոլ Փաշինեանն արդէն չի «յիշում թէ երբ է սկսել այդ փակ անիւը»՝ ակնարկելով հայութեան եւ Թուրքիայի դարաւոր խնդրին, «մոռանալով», որ Թուրքիայի դէպքում, Օսմանական, Քեմալական թէ Նոր Օսմանական, չի եղել փակ անիւի խնդիր, այլ եղել է հայաջնջումի յստակ ծրագիր։

Կրկին ենք հարց տալիս։ Արդեօ՞ք այն որդեկորոյս ծնողները, որոնց համար դեռ թարմ է իրենց զաւակի կորստի վիշտը, այն կանայք, որոնք դեռ սպասում են իրենց անյայտ կորած ամուսնուն, նրանք, ովքեր գիշերները լուսացնում են, գիտակցելով, որ իրենց հարազատը գերի է ընկած նոյն ոճրագործ Թուրքիայի «կրտսեր եղբօր» ձեռքում, կարո՞ղ են համաձայն լինել իշխանութեան այս թրքահաճոյ քաղաքականութեանը: Վստահաբար կը պատասխանենք ո’չ, որովհետեւ հայրենիքի համար նման զոհողութիւններ կատարած ժողովուրդը, չի կարող համաձայնւել նման ազգադաւ քաղաքականութեան եւ մօտեցումներին։

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակը, խստօրէն դատապարտում է Հայոց ցեղասպանութեան ուրացմանը միտւած եւ Արցախեան հիմնախնդրից հրաժարւելու որեւէ արտայայտութիւն կամ քայլ:

Արցախը յանձնած իշխանական համակարգը հնարաւորութիւն չի ունենայ եւս մէկ անգամ դաւաճանել հայ ժողովրդին:

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica