close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 337, մահվան՝ 8 նոր դեպք

Առողջապահություն

8 Մարտի 2021, 11:19
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 337, մահվան՝ 8 նոր դեպք

Հայաստանում մարտի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 337 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 016-ի: 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3225 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մարտի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 829 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4054-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 170 է, ընդհանուր առողջացածներինը՝ 164 954, փաստացի բուժվողներինը՝ 6008 (մեկ օրում ավելացել է 159-ով): Մեկ օրում արվել է 2465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 753 705 թեստ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica