close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին. Գարեգին Բ

Քաղաքական

8 Մարտի 2021, 11:25
 Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց եւ օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով:

Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով եւ հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում։

Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին մարտահրավերներից, վստահությունն ունենք, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչեւ հաղթական հարություն։

Սիրելի մայրեր եւ քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը։ Աղոթում ենք, որ Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին, ուժ ու կորով հաղորդի համայն մեր ժողովրդին՝ համակամ սիրով կերտելու լուսավոր ու բարօր կյանքը հայրենիքի։ Թող Բարձրյալ Տերը Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ ամենքիդ եւ բյուր օրհնություններով շնորհի արեւշող կյանքի խաղաղ եւ երջանիկ օրեր, լուսավոր ու պայծառ նոր իրագործումներ, այսօր եւ միշտ. ամեն»:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica