close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ուզում եք, որ հրաժարական լինի, ապա պետք է Փաշինյանին ճնշենք, որ ընտրության գնա, որ ԳՇ-ից հեռու մնա. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

7 Մարտի 2021, 16:57
 Եթե ուզում եք, որ հրաժարական լինի, ապա պետք է Փաշինյանին ճնշենք, որ ընտրության գնա, որ ԳՇ-ից հեռու մնա. Էդմոն Մարուքյան

Ակնհայտ է, որ կան քաղաքական շրջանակներ, որոնք դեմ են արտահերթ ընտրություններին: Այս մասին այսօր` մարտի 7-ին, ֆեյսբուքյան լայվի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` խոսելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ճգնաժամից դուրս գալու իրենց առաջարկների մասին:

«Արտահերթ ընտրություններին դեմ են իշխող խմբակցության բազմաթիվ անդամներ, որոնք գիտեն, որ իրենք կրվելու են ընտրությունները: Իրանք ասում են` մինչեւ 2023 թիվը մնանք, էդ վախտ էլ յա էշը կսատկի, յա էշատերը, ժողովրդի ասած, ինչ գիտես, ինչ կլինի: Կան ընդդիմադիր ուժեր, որոնք չեն ուզում, որ ընտրություններ լինեն մի պարզ պատճառով, որովհետեւ պատրաստ չեն: Բա ի՞նչ ենք ուզում, որ երկիրը մնա ճգնաժամում, մենք էլ պատրաստ չենք, բայց դա ելք է»,-ասաց նա:

Անդրադառնալով իր եւ Փաշինյանի հանդիպման մասին տելեգրամյան ալիքներում տարածվող լուրերին, Մարուքյանը հերքեց, որ ինքը համաձայնության է եկել Փաշինյանի հետ, այշդ լուրերն էլ որակեց «սուտ». «Ընդհանրապես տելեգրամյան ալիքների հետ կապված ասեմ, որ 80 տոկոսով սուտ է մատուցվում ժողովրդին»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով` միակ ճանապարհն ընտրություններով այս իշխանությանը փոխելն է, մնացած տարբերակները չեն գործելու:

Մարուքյանը նշեց, որ խորը ճգնաժամային վիճակը առաջացել էր նոյեմբերի 10-ից և դեռ այդ ժամանակ իրենք հրապարակել էին հանգուցալուծման տարբերակը, որը չընդունվեց:

«Հայաստանում չեղավ ռազմական հեղաշրջման փորձ, չի էլ լինելու, ոչ մի տանկ, ոչ մի զորք չի մտնելու քաղաք, ոչ մի շենք չի գրավվելու, բայց ԳՇ-ի և Նիկոլ Փաշինյանի հակամարտությունը շարունակվելու է, եթե չլինի մեր ասած հանգուցալուծումը: Հիմա ի՞նչ անենք, թույլ տա՞նք, որ պետությունը հետ ընկնի: Մենք ուզում ենք, որ այս իշխանությունը գնա, որովհետև այս իշխանության ամեն օրը մսխում է մեր ժողովրդի, մեր նախկինների երազանքը՝ մեր պետականության վերջին նշույլները»,-ասաց նա:

Ընտրությունները կեղծելու հավանական լինելու մասին Մարուքյանը նշեց, որ Հայաստանում միշտ էլ ընտրություններ են կեղծվել, բացի 2018 թվականից, որովհետև դրա համար կարիքը չկար. «Այսքան ուժեղ ընդդիմություն երբեք չի եղել, և դուք ամեն ինչ արեք, որ չկեղծվեն: Այս իշխանությունը ընտրություն կեղծել չի կարողանա, մի իշխանություն, որի աչքի առաջից ինքնաթիռ են գողանում, ինչպես կարող է ընտրություն կեղծել: Նրանց կեղծած ընտրությունը մենք մի երեք անգամ պետք է կեղծենք, որ կեղծվի»:

Մարուքյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը պետք է որոշի. եթե ուզում է, որ հրաժարական լինի, ապա պետք է Փաշինյանին ճնշենք, որ ընտրության գնա, որ ԳՇ-ից հեռու մնա: «Եթե չենք ուզում այս տարբերակը, լինելու են զոհեր, լինելու է արյունահեղություն, մենք չենք ուզում դա»,-ասաց նա և հավելեց, որ սա պետք է նախկին սխալներին կրկին ականատես չլինելու համար, որպեսզի կրկին զոհեր չլինեն:

Պատգամավորը նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Փաշինյանը պետք է զիջումների գնա, չպետք է բանակին քավության նոխազ դարձնի, կամ թողնի, որ այս քաոսը շարունակվի:

«Ես չեմ ուզում վերջնաժամկետին հասնենք, ու ասենք՝ վայ, էս ինչ վատ բան եղավ»,- հավելեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica