close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» նշում է մետրոյի շահագործման 40 -ամյակը

Հասարակություն

7 Մարտի 2021, 12:22
 «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» նշում է մետրոյի շահագործման 40 -ամյակը
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը ֆեյսբուքյան էջով շնորհավորել է մետրոպոլիտենի շահագործման 40-ամյակի առթիվ։ Ուղերձում նշված է.
 
«Սիրելի՛ աշխատակիցներ,
 
այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Ձեր առաքելությունն ու դերը։ Զօրուգիշեր աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք արագ,անվտանգ ու անխափան ուղևորափոխադրում իրականացնել արդեն 40 տարի։ Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք տասնամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն մեր նաև մեր իրականության մեջ։ Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր սերունդներին։
 
Սիրելի՛ ուղևորներ,
 
Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը։
 
Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica