close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր ԶՈւ-ն. պահեստազորի գեներալ-մայոր

Հասարակություն

6 Մարտի 2021, 14:50
 Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության  միակ երաշխավոր ԶՈւ-ն. պահեստազորի գեներալ-մայոր

Այսօր ձեռնոց է նետված Զինված ուժերին, որը հետպատերազմյան շրջանում կատարում է իր խնդիրները Նոյեմբերյանից մինչև Ագարակ: Այս մասին զինվորականների և քաղաքացիների՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ակցիայի ընթացքում հայտարարեց պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Այն տղաները, որոնք հոգեբանական այս ծանր պայմաններում պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, մեր ազգից, ժողովրդից, հակառակն են ստանում: Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության  միակ երաշխավոր ԶՈւ-ն»,-հայտարարեց պահեստազորի գեներալ-մայորը՝ նշելով, թե իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնում ԶՈւ ԳՇ-ին:

«Մենք այստեղ ենք, որ հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց խնդիրները կատարել ՀՀ սահմանամերձ գոտիներում և դիրքային ծառայությունում: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում»,-նշեց նա:

Դիմելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ Մուրադյանը հայտարարեց. «Մենք Ձեզ հետ ենք, մշտապես Ձեզ հետ ենք լինելու: Ցանկացած խնդիր, որը պետք է առաջիկայում կատարվի, մենք Ձեր կողքին ենք»,-ասաց նա՝ մարտական ընկերներին հորդորելով միանալ իրենց շարժմանը:

«Մենք մեր գործողություններով ապացուցելու ենք, որ այսուհետև ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, եթե անհրաժեշտ լինի, նաև առաջնագծում, մասնակցություն կունենանք ԶՈւ այն գործընթացին, որը կապված է մեր պետության, ժողովրդի պահպանության հարցի հետ»,-ասաց նա:

Վերջինս նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կոչ հղեց՝ Գասպարյանի ազատման առաջարկի սահմանադրականության հարցով դիմել ՍԴ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica