Զելենսկին հրամայել է աշխատանքից հեռացնել Սահակաշվիլիին
Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին հեռացվել է Համակարգող խորհրդի աշխատակազմից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկրի Նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում:
Սահակաշվիլիի փոխարեն խորհրդին միացել է Գեորգի Ցխակայը` բարեփոխումների գործադիր կոմիտեի փորձագետը:
Փաստաթուղթն ուժի մեջ է մտել նախօրեին. հստակեցնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: